f

Անկախ

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 8 պատմամշակութային օբյեկտներ. ԿԳՄՍՆ


Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել է տեղական նշանակության հուշարձանի, իսկ երկրորդին՝ դրա ենթահուշարձանի կարգավիճակ:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Վարպետ Մեհրաբի» բնակելի տունը (1950 թ.): Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի «Լեռնագոգ 1» բնակատեղին (Ք. ա. VIII հազ. վերջ- VII հազ. I քառորդ), Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ 1» քարայր-կացարանը (միջին պալեոլիթ, նեոլիթ, բրոնզե դար), նույն մարզի Լանջանիստ գյուղի 2 խաչքար (IX-X դդ. և XIV-XV դդ) և Ուրցաձոր գյուղի մեկ խաչքար (XIII-XIV դդ), որն ագուցված է ամրոց «Տափի բերդ»-ի (պետ. ցուցիչ՝ 3.95.2) հյուսիս-արևելյան աշտարակի պատին:

Քննարկվել են նաև հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ 35 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից:    

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին