f

Անկախ

Արման Եղոյանը բնակարան ու ավտոտնակ է ժառանգություն ստացել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մինչ պաշտոնապես քաղաքական արենա գալը՝ 2010-2013 թվականներին, աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում։

Եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ Քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, ինչպես խմբակցության անդամներից շատերը։ Ըստ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտների եւ անշարժ գույքի մասին հայտարարագրի՝ Եղոյանը 2020 թվականին ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Դիլիջան համայնքում։ 2021 թվականին ժառանգություն է ստացել բնակարան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաբնակարաններից մեկում։ 2021 թվականի գրեթե նույն ժամանակահատվածում ժառանգություն է ստացել ավտոտնակ, սակայն Եղոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

 


Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 906 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ։ Եղոյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 443 հազար դրամ, որից 9 մլն 519 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Եղոյանը հաշվետու տարվա եկամուտներում նշել է նվիրատվություն 1 մլն 200 հազար դրամ, իսկ եկամտի աղբյուրը նշել է՝ «հարսանիքի հյուրերի կողմից»։ Նա նվիրատվություն է ստացել նաեւ 900 հազար դրամ, որը Նոնա Աշոտի Եղոյանի կողմից է։ 1 մլն 697 հազար դրամը նվիրատվություն է Նելլի Սեդրակի Սիմոնյանի կողմից։ Եղոյանը ժառանգության կարգով ստացել է 1 մլն 697 հազար դրամ։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եկամտի 11 մլն 428 հազար դրամը վարկեր են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից, «Յունիբանկ» ԲԲԸ-ից եւ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ից։

Պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 331 հազար դրամ, իսկ հաշվետու տարում վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 716 հազար դրամ՝ գրեթե տարեկան վարձատրության կեսից ավելին։ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար Արման Եղոյանը 2018 թվականի դեկտեմբերին դարձավ ԱԺ պատգամավոր։ Նա իմպուլսիվ բնավորություն ունի, մշտապես կռվում է բոլորի հետ, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասերին մասնակցած ուսանողների:

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ Արման Եղոյանի հետ ուսանողների հանդիպումն ավարտվել է սկանդալով, ուսանողները սենյակում մենակ են թողել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին եւ դուրս եկել։ Հանդիպման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ երբ ուսանողները խոսել են դիվանագիտության մասին եւ, որպես բացասական օրինակ, մատնանշել ոչ դիվանագետ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը` ասելով, թե, փաստորեն, ոչ թե կրթությունն է կարեւոր, այլ ծանոթ ունենալը, ի պատասխան Եղոյանն արձագանքել է, թե ավելի լավ է՝ նրանք հողափորություն սովորեին, քան միջազգային հարաբերություններ։ Նա բացատրել է Մակունցի նշանակումը այն հանգամանքով, որ վերջինս կգա եւ վարչապետին կզեկուցի այն ամենը, ինչ կատարվում է, իսկ դիվանագետները ամեն ինչ չէ, որ զեկուցում են վարչապետին։ Եվ այս հանգամանքն էլ զայրացրել է ուսանողներին. նրանք բղավել են ու զայրացել իրենց հողափոր դառնալու ճանապարհ ցույց տալու համար եւ դուրս եկել նիստերի դահլիճից։

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ Արման Եղոյանն ասաց. «Ասել եմ, որ կան դեպքեր, երբ որոշակի քանակով պետք է լինեն դեսպանների քաղաքական նշանակումներ՝ կապված երկրների հետ հարաբերություններից։ Ու դա եղել է բոլոր ղեկավարների օրոք, իսկ մեր իշխանության ժամանակ քաղաքական նշանակումները ամենաքիչն են»:

Եղոյանի խոսքով՝ միգուցե ուսանողների մոտ տպավորություն է եղել, թե թերագնահատում է իրենց մասնագիտությունը, սակայն, հակառակը, բարձր է գնահատում։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 23․ 11․ 23 թ համարում։

Արման Եղոյան ունեցվածք Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին