«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ավարտում է և առաջիկայում հանրությանը կներկայացնի «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը: Այն, որ Արշակ Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ անհանգստացնելու էր Հայաստանի գործող իշխանություններին, ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անսպասելի:
Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են Կարապետյանին և նրա հիմնադրած շարժմանը։ Ուշագրավ է, որ այս գործում հատկապես ակտիվ են Իլհամ Ալիևի ու ալիևյան կլանի անվան հետ կապ վող լրատվամիջոցները (մասնավորաբար՝ «Հաքին.ազ»-ը), թեպետ Ադրբեջանում լրատվամիջոցների գերակշիռ մասը դրված է «նախագահականի» տակ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23․ 11․ 23թ համարում։