f

Անկախ

Երևանի ավագանու նիստերի դահլիճում սեղաններին Գռզո մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ֆիրմայի ջրերն են դրված


Սիրելի՛ հայրենակիցներ,

Բոլորդ հիշում եք, որ 2018 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ յուրային օլիգարխներ չեն լինելու, ասում էր՝ խնամի-ծանոթ-բարեկամ այլևս չի լինելու պետական համակարգում, նրանք որևէ արտոնություն չեն ունենալու, բայց կյանքը ցույց տվեց, որ ՔՊԿ-ական իշխանության բոլոր յուրային օլիգարխները կա՛մ ՀՀ ԱԺ-ում պատգամավոր են աշխատում, կա՛մ առաջանում են նոր օլիգարխներ: Հիմա ՔՊԿ-ին կից մարդիկ են միլիոնատեր դառնում, կամ էլ հին օլիգարխներից ոմանք դարձել են օրվա իշխանությունների սրտի օլիգարխները:

Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի՝ Տիգրան Ավինյանը ևս մեծահարուստ օլիգարխ է դարձել, այլապես ՔՊԿ-ն չէր կարողանա այդպիսի թանկարժեք քարոզարշավ իրականացնել։

Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանի ավագանու նիստերի դահլիճում սեղաններին ՔՊԿ-ական օլիգարխ-պատգամավոր, հանրությանը Գռզո մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ ֆիրմայի ջրերն են դրված: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ ջուր մատակարարող տարբեր կազմակերպություններից հենց Սիլ-ն է ընտրվել: Եղե՞լ է արդյոք մրցույթ, ի՞նչ չափանիշներով է Սիլ-ը հաղթել, եթե, իհարկե, մրցույթ է եղել:

Փաստորեն, հայ ժողովրդին խաբեցին, որ հեղափոխություն են անում, բայց իրականում այնպես արեցին, որ իրենց յուրայինների ապրանքները պետական համակարգերում մատակարարվեն ու փող աշխատեն:

Սա է այս իշխանության իրական դեմքը: Ինչ վերաբերում է, իմ հնչեցրած հարցերին, ապա դրանք հրապարակային պատասխան են պահանջում: Մեր հանրությունը պետք է իմանա, թե ինչպես են ծախսվում, ավելի ճիշտ՝ մսխվում բյուջետային միջոցները:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ https://www.facebook.com/Sonahayuhy/posts/pfbid02GoCjufnp9xAkoC3cZ6jjojSyg9zyg79ydhKGzC8DoK29qYMnsJRYzQKByafuepGDl

Երևանի ավագանի Սոնա Աղեկյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին