f

Անկախ

Միհրան Պողոսյանի արտահանձնման «ոդիսականը»


ՀՀ իրավապահները դեռ չեն ծանուցվել՝ ՌԴ-ում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալման և առաջիկայում նրա հնարավոր արտահանձնման մասին։

Հիշեցնենք, որ Մոսկվայում Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին նախօրեին տեղեկություն է տարածվել ռուսական տեղեկատվական աղբյուրների կողմից։

 

«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի»,-նշել է Mash տելեգրամ ալիքը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու հայկական կողմի խնդրանքը։

Նշենք, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երկու գործով։ Առաջին քրեական գործը, որով Պողոսյանը հետախուզվում է դեռևս 2019թ․-ից, վերաբերում է պաշտոնեական դիրքը ենթադրյալ չարաշահելուն և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակությանը։ Ըստ ՀՔԾ-ի, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խոսքը 44.199.463 ՀՀ դրամի՝ բյուջեից հափշտակության մասին է։ Երկրորդ քրեական գործը, որով ևս հետախուզում է հայտարարվել Պողոսյանի նկատմամբ՝ նախաձեռնվել է բոլորովին վերջերս՝ 2023թ․ մայիսին և վերաբերում է ՀՀ ներկրված 1 տոննա կոկաինին։ Մասնավորապես, ԴԱՀԿ նախին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ ներմուծված 1 տոննա «կոկաինի» գործով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։ Ընդ որում, այս գործի առնչությամբ Միհրան Պողոսյանն ինքը հայտարարել էր, որ ինքն է տեղեկացրել ԱԱԾ տնօրենին և հորդորել ստուգել բեռները։

Հայտնի է, որ նախկինում ՌԴ իրավապահները մերժել էին Միհրան Պողոսյանին ՌԴ արտահանձնելու ՀՀ իրավապահների խնդրագրերը, հետագայում անգամ տեղեկություններ էին շրջանառվում Միհրան Պողոսյանին ՌԴ-ի կողմից հետախուզվող այլ անձի հետ «փոխանակման» հարցով բանակցությունների մասին, ինչը չի կատարվել, քանի որ ՌԴ-ի կողմից հետախուզվող «Օրենքով գողը» ՀՀ քաղաքացի է և արտահանձնման ենթակա չէ։ Թե ինչն է պատճառը, որ այս անգամ ՌԴ իրավապահները ձերբակալել են Պողոսյանին և ինչ «բանակցություններ» են ընթանում կամ արդյո՞ք ՌԴ իրավապահներն առհասարակ պատրաստվում են Միհրան Պողոսյանին արտահանձնել

ՀՀ-ին՝ առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Համենայն դեպս, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնում են ՀՀ իրավապահները, ՀՀ իրավապահ մարմինները ՌԴ-ից պաշտոնապես առայժմ չեն տեղեկացվել այդ մասին։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն արդեն երրորդ օրն է, փորձում է պարզել, թե արդյո՞ք ՀՀ իրավապահները, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ ՆԳՆ-ն որևէ ծանուցում ստացել են ՌԴ իրավապահներից՝ Միհրան Պողոսյանի ձերբակալման մասին, սակայն ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ տեղեկություն չունեն, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չեն մեկնաբանում։ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որոց վարույթում քննվում են Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործերը, ևս տեղեկություն չունեն։ Նշենք, որ ընթացակարգերի համաձայն՝ ՌԴ իրավապահները նախ պետք է ծանուցեն ՀՀ գլխավոր դատախազությանը,

ՀՀ ՆԳՆ-ին, ինչից հետո միայն վարույթն իրականացնող մարմինը կտեղեկացվի այդ մասին՝ արդեն ՀՀ պատկան մարմինների կողմից։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը նշեց, որ այդ կապակցությամբ բացարձակապես որևէ տեղեկության չի տիրապետում։

Միհրան Պողոսյան քրեական գործ Ռուսաստան Հայաստան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին