f

Անկախ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների և նպաստների վճարման գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով


Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ իրականացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման գործընթացները՝ սահմանելով դրանց առանձնահատկությունները․ Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով այսօր ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» ու «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները․ կսահմանվեն նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները։

Կառավարությանը վերապահվում է նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը: Այսինքն՝ այս դեպքում հնարավորություն կտրվի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու։

Փոփոխությունները հնարավորություն կտան կարգավորել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձի, քրեակատարողական ծառայողի և դատական ակտերի հարկադիր կատարողի զինվորական կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող ընթացակարգերը։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զինպարգևավճարներ և պատվովճարներ նշանակելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որի կարգավորումը ևս ներառված է նախագծերի փաթեթում։

Օրենքով Կառավարությանը տրված լիազորությունների շրջանակում կհստակցվեն և կպարզեցվեն նաև երեխայի ծննդյան միանվագ ու խնամքի նպաստների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների իրավունքի իրացման ընթացակարգերը։

Հայաստան Արցախի Հանրապետություն

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին