f

Անկախ

Նախագիծ. ՄԿՈւ հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգեր


ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման կարգերի նախագծերը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգ

Մանկավարժական աշխատողի վերապատրաստումը երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում ԿԳՄՍՆ սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց է: Այն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված դասընթացների միջոցով:

Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում նախարարության սահմանած ժամկետում՝ առկա, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում  կամ դասավանդման մոդուլների (առարկաներ) ուղղության միակ խմբի առկայության դեպքում՝ նախարարության թույլտվությամբ՝ հեռավար կամ համակցված եղանակով:

Ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցին համապատասխան: Մանկավարժական աշխատողը կարող է նաև իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման:

Մանկավարժական աշխատողը վերապատրաստմանը մասնակցելու նպատակով ընտրում է նախարարի կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը և ծրագիրը: Նա համարվում է վերապատրաստում անցած, եթե մասնակցել է վերապատրաստման դասընթացի առնվազն 2/3-ին:

Մասնակցելով դասընթացին՝ մանկավարժական աշխատողը կարող է կուտակել նախարարի հրամանով հաստատված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել հաստատության տնօրենին: Այդ դեպքում մանկավարժական աշխատողն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման դասընթացին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների տվյալ ուղղության համար սահմանված պահանջներին:

Ատեստավորման կարգ

Ատեստավորման նպատակն է մանկավարժական աշխատողի՝ ըստ դասավանդման մոդուլների (առարկաներ) ուղղության գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգումն է:

Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը, եթե նա նման հայտ չի ներկայացրել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման կամ գործնական աշխատանքների կատարման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Թեստային եղանակով ատեստավորման դեպքում տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը ձևավորվում է ԳԹԿ-ի տնօրենի հրամանով, իսկ գործնական եղանակով ատեստավորման դեպքում՝ հաստատվում նախարարի համապատասխան հրամանով:

Ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է 3-5 անդամից՝ հետևյալ կազմով՝ նախարարությունից 1-2 անդամ և տվյալ ոլորտը ներկայացնող այլ շահագրգիռ կազմակերպություններից՝ 2-4 անդամ:

Թեստային եղանակով ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Գործնական եղանակով ատեստավորման դեպքում հանձնաժողովի որոշումներն ընդունվում են գնահատման միջոցով՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից տվյալ ուղղության համար նախապես մշակված 5 հարցերի հիման վրա: Մշակվելիք հարցերի համար հիմք են հանդիսանում տվյալ ուղղության պետական կրթական չափորոշիչներով հաստատված մոդուլները:

Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողը կարող է ատեստավորման արդյունքները բողոքարկել:

Նախարարի հրամանով հաստատվում է ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների ցուցակը՝ յուրաքանչյուրի անվան դիմաց նշելով արդյունքը՝ ըստ տոկոսների.

1) ատեստավորման 90-100 տոկոս.

2) ատեստավորման 80-89 տոկոս.

3) ատեստավորման 70-79 տոկոս.

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է կարգի համաձայն` առանց հավելավճարի տրամադրման:

5) Վերաատեստավորման ժամանակ 50-59 տոկոս արդյունքի, ինչպես նաև երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 տոկոս աճ գրանցելու դեպքում, որի դեպքում կրկին չի ատեստավորվել, ուսուցիչը ենթակա է կրկնակի վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:

1-50 տոկոսից ցածր հավաքած մանկավարժը համարվում է ատեստավորում չանցած: Ատեստավորում չանցած անձը պարտավոր է մասնակցել հաջորդ ատեստավորմանը և երկրորդ անգամ չհաղթահարելու դեպքում ենթակա է աշխատանքից ազատման:

Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով։ Լրավճար տրվում է միայն հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողին: Մեկ հաստատությունից մանկավարժական աշխատողի այլ հաստատություն տեղափոխման արդյունքում լրավճարը պահպանվում է:

Ատեստավորման արդյունքում լրավճար տրվում է հետևյալ տրամաբանությամբ՝

1) ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

2) ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

3) ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

4) լրավճարը հաշվարկվում է միայն ատեստավորված ուղղությամբ բոլոր հաստատություններում փաստացի դասավանդվող դրույքաչափերի նկատմամբ։

Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, որոնց հանրագումարային ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով նախատեսված առավելագույն աշխատաժամանակը, իսկ  ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ միայն հիմնական աշխատավայրից։ Լրավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին