f

Անկախ

«Չեմ նայելու՝ որ խմբակցությունից է». Ավինյանը զգուշացում տվեց ավագանու երեք կին անդամներին՝ երեկվա միջադեպի հետ կապված


Բռնությունն իր բոլոր դրսեւորումներով մեզ համար մերժել է եւ անընդունելի:  Այս մասին այսօր նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին:

Նա, մասնավորապես, ասաց. «Ավագանու նիստերի դահլիճում, եւ դահլիճից դուրս, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի դա խոսքով, ուղղակի անընդունելի է եւ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որեւէ իր դրսեւորմամբ այս դահլիճում տեղ չունենա:

Ըստ մեր կանոնակարգի, մեր քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող ելույթները պետք է վերաբերեն այն հարցերին, որոնք կան օրակարգում: Մենք ունենք ավելի ազատ ֆորմատի հարցուպատասխանի ժամանակ եւ ունենք ավելի ազատ ելույթների հնարավորություն այլ ֆորմատի ժամանակ: Ես կխնդրեմ բոլորին այս կանոնները պահպանել:

Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տեսակ իրադարձությունները կանխելու համար ես անձամբ չեմ նայելու՝ մեր  խմբակցության ավագանու անդամն է, թե ընդդիմադիր խմբակցության, բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու: Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ երեք զգուշացում տալ. տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Հայրապետյանին եւ տիկին Անի Խաչատրյանին:

Խնդրում եմ գնահատել այն հետեւանքները, որ խոսքը կարող է ունենալ, որովհետեւ եթե խոսքը պարունակում է բռնություն, այն ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության:

Ուզում եմ նաեւ հատուկ զգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, բոլորին, որոնք երեկ մասնակցել են այդ հրմշտոցներին: Իրենց նույնպես հետագա որեւէ նմանատիպ արարք չի ներվելու: Չեմ առանձնացնում ոչ մեկին, չնայած վստահաբար, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս է մասնակցել: Ուզում եմ իմ թիմակիցներին զգուշացնել, որ հետագայում որեւէ նմանատիպ քայլ չի ներվելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:

Հայաստան Տիգրան Ավինյան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին