f

Անկախ

«Հրապարակ». Փաշինյանը փորձում է վաճառել միջանցքի գաղափարը,...


Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ: «Միջանցքը Փաշինյանի կողմից պարտված գաղափար է։ Տեսականորեն այդ հարցում պետք է մասնակցություն  ունենային Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, բայց հիմա այդ միջանցքը էլ ոչ մեկին պետք չէ։ Հիմա Փաշինյանը փորձում է վաճառել միջանցքի գաղափարը, բայց ոչ ոք չի առնում։ Իսկ նախկինում, երբ նրան առաջարկում էին, նա իրեն էր թանկացնում»,- նշեց վերլուծաբանը մեզ հետ զրույցում։ Ըստ Տարասովի՝ ներկայում Թուրքիան այլեւս չի պնդելու Զանգեզուրի միջանցքի գաղափարը` Ադրբեջանը Նախիջեւանի հետ է կապվելու Իրանի տարածքով։ Համաձայնագիրն Իրանը ստորագրել է մոտ 1 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մոսկվան ու Թեհրանը շուտով կավարտեն նոր՝ 160 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի կառուցումը՝ երկաթգծի, որն անցնում է Կասից ծովի երկայնքով ու հասնում Ադրբեջանի սահման։ 


Այսինքն՝ կարծում եք, որ Սյունիքով ճանապարհն էլ պետք չէ՞ Թուրքիային եւ Ադրբեջանին։ «Ճանապարհ գուցեեւ լինի, պոտենցիալ առումով այդ նախագծից չեն հրաժարվել, հնարավոր է, որ այդ գաղափարին վերադառնան, բայց ոչ հիմա։ Թուրքիան առաջարկում էր նորմալ պայմանավորվել, ստեղծել Զանգեզուրի միջանցք, բայց սկզբից հայերը, հետո էլ արդեն Իրանը տարածեցին, թե Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի։ Ադրբեջանն էլ զգաց, որ վառոդի հոտ է գալիս, ու այժմ հրաժարվում է այդ գաղափարից, ասելով՝ մենք կարող ենք մտնել Նախիջեւան Իրանի տարածքով։ Տարբերությունը 5-6 կմ է։ Ընդ որում, այդ միջանցքը լինելու է Իրանի հսկողության տակ, եւ Իրանն էլ չի անհանգստանա։ Այնպես որ, եթե ֆրանսիացիները կամ ամերիկացիներն ուզում են ձեզ օգնել, թող օգնեն։ Այնպես որ, Հայաստանը գտնվում է այնպիսի, մեղմ ասած, խոր փոսի մեջ, որտեղ ինքն է իրեն տեղավորել»։  

Ստանիսլավ Տարասովը համոզված է՝ պատերազմը Մերձավոր Արեւելքում մեծ վերախմբավորումների տեղիք տվեց մեր տարածաշրջանում։ Եթե նախկինում Ադրբեջանը դեմ էր ռուսական ներկայությանն իր տարածքում, ապա այսօր արդեն դառնում է ռուսական ներկայության ջատագով։ «Հայերին խանգարեց այն, որ նրանք կարծում են, թե իրենք ՌԴ միակ դաշնակիցն են։ Բայց Պուտինը սկսել է աշխատել Ալիեւի հետ։ Եթե Գյումրիի բազան էլ դուրս գա այնտեղից, մենք կկանգնենք Քյուրդամիրում ու Գյանջայում, ես վստահ եմ դրանում»,- ասում է վերլուծաբանը։

 

Ստանիսլավ Տարասով Զանգեզուրի միջանցք Ադրբեջան Ռուսաստան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին