f

Անկախ

Եվրախորհրդարանը ներողություն է խնդրել X սոցցանցում հրապարակած գրառման համար


Եվրախորհրդարանը հրապարակել է համաշխարհային քարտեզի իր նոր տարբերակը։

Եվրախորհրդարանը ներողություն է խնդրել X սոցցանցում արված գրառման համար, որտեղ Ղրիմը համաշխարհային քարտեզում նշված էր որպես Ռուսաստանի մաս, և իր հետևորդներին խոստացել է «ուղղվել»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր առավոտյան Եվրախորհրդարանը X սոցցանցի իր էջում ԵՄ–ի միջազգային առևտրին նվիրված քարտեզ էր հրապարակել, որում Ղրիմը նշված էր Ռուսաստանի կազմում։ Հետևորդներն արձագանքել էին այդ գրառմանը և տարակուսանք հայտնել (հիմնականում ուկրաինացիները), ինչից հետո քարտեզը ջնջվել էր Եվրախորհրդարանի սոցցանցային էջից։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր մատնանշեցին առավոտվա ինֆոգրաֆիկայում առկա սխալը։ Ցավում ենք թույլ տված վրիպակի համար և աշխատում ենք այն շտկելու ուղղությամբ։ Թարմացված տարբերակը կլինի ավելի ուշ», – հայտարարել է ԵԽ–ն` ավելի ուշ հրապարակելով համաշխարհային քարտեզի նոր տարբերակը։

Սակայն դա նույնպես չի գոհացրել հետևորներին, նրանք հայտարարել են, որ ներողությունը բավարար չէ։

Հիշեցնենք` Ղրիմը Ռուսաստանի մարզ դարձավ Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ 2014 թվականի մարտին կայացած հանրաքվեից հետո պարզ դարձավ, որ Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում ընտրողների 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանի կազմ մտնելուն:

Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր տարածքը, որն իբր օկուպացրել է Ռուսաստանը, Արևմուտքի մի շարք երկրներ աջակցում են այդ դիրքորոշմանը։ ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները Ռուսաստանի հետ միավորվելու օգտին քվեարկել են ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին համապատասխան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` Ղրիմի հարցը վերջնականապես փակված է։

Եվրախորհրդարան քարտեզ Ղրիմ Ուկրաինա Ռուսաստան Աշխարհում

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին