«Հայկական ավիաուղիները» գործարկում է Երևան֊-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։ Հայտնում են ընկերությունից:
Երևան֊Միներալնիե Վոդի առաջին ուղիղ թռիչքը տեղի կունենա 2023թ֊ի դեկտեմբերի 5֊ին` Երևանի «Զվարթնոց»օդանավակայանից ։
Նախատեսվում է շաբաթական երկու թռիչք` հիմնականում հինգշաբթի և շաբաթ օրերին։
Ավիատոմսի մեկ ուղղության գինը, առանց ուղեբեռի, կազմում է 32.000 ՀՀ դրամ, ուղեբեռով` 41.000 ՀՀ դրամ։ Թռիչքներն իրականացվելու են A321 հարմարավետ ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 10 րոպե է։
Տոմսերի ամրագրումը կարող եք կատարել նաև մեր պաշտոնական կայքի միջոցով` www.armenianairlines.am: