Փորձագետները կազմել են աշխարհի ամենաշատ այցելվող երկրների ցուցակը, կանխատեսման հիմքում Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներն են առաջին կիսամյակի զբոսաշրջիկների հոսքի վերաբերյալ, որոնք համեմատվել են մինչքովիդյան ծավալների վերականգնման տեմպերի հետ, տեղեկացրել է АТОР-ը՝ հղում կատարելով World Population Review-ի վարկանիշին։
Առաջին տեղում՝ 89,4 մլն հյուր ցուցանիշով, Ֆրանսիան է։ Այդ կոչումը նա պահպանում է արդեն 30 տարի։ Երկրորդ տեղում՝ 83,7 մլն ցուցանիշով, Իսպանիան է։ Երրորդում ԱՄՆ-ն է՝ 79,3 մլն զբոսաշրջիկ։
Առաջին հնգյակում է Չինաստանը՝ 65,7 մլն զբոսաշրջիկ։
Հնգյակը եզրափակում է Իտալիան՝ 64,5 մլն հյուր։
Թուրքիան զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը (51,2 մլն հյուր)։ Յոթերորդ տեղում (45 մլն զբոսաշրջիկ) Մեքսիկան է, ութերորդում՝ Թաիլանդը (39,7 մլն)։ Վարկանիշում տեղ են գտել նաև Գերմանիան (իններորդ տեղ, 39,6 մլն զբոսաշրջիկ) և Մեծ Բրիտանիան (տասներորդ տեղ, 39,4 մլն զբոսաշրջիկ)։