f

Անկախ

Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է․ պաշտպան


ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգ գոյություն չունի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

«Սեպտեմբերի 20-ին ունենք Վերաքննիչ քրեական դատարանի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր, ծանրակշիռ հանգամանքներ։ Ընդ որում, դատարանն արձանագրել է, որ ծանրակշիռ հանգամանքներ չկան, այսինքն՝ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է»,- նշեց Պողոսյանը։

Նա հավելում է՝ իրենք ավելին էլ են արել՝ վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որ Խաչատուրովի կալանքը կարող է մինչև հոկտեմբերի 15-ը շարունակվել։ Պաշտպանները վճռաբեկ բողոքում նշել են, որ Խաչատուրովն ընդհանրապես պետք է կալանքի չենթարկվի։ Վճռաբեկ դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքն ու հաստատել է, որ հոկտեմբերի 15-ից ավելի երկար կալանքի տակ պահելն անօրինական է։

Դրանից հետո պաշտպանական թիմը հոկտեմբերի 4-ին Առաջին ատյանի դատարանում ներկայացրել է վերադաս ատյանի՝ Վերաքննիչի որոշումն, ու դրանից հետո դատարանը որոշումը ևս երկու ամսով երկարաձգել Խաչատուրովի կալանքը։

 «Դատական համակարգում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գլխովին կարող են փոխել իրավական համակարգի ճիշտ զարգացման ուղին»,- հավելեց Խաչատուրովի պաշտպաններից Հակոբ Ենոքյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի մարտի 13-ից հետո մինչև օրս Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ ծանրակշիռ նոր փաստ չի ավելացել, և դրա մասին Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 20-ին արձանագրում է արել, ավելին՝ արձանագրել է նաև դատական սխալ, և դատական ակտն այս մասով բեկանել է։ Դատարանի կայացրած որոշումից 2 ամիս անց էլ Խաչատուրովը կալանքի տակ է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պաշտպանները չեն դիտարկում, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը, Ենոքյանը նշեց՝ նախ ուզում են սպառել իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, դրանից հետո նոր քննարկել Եվրոպական դատարան դիմելու հարցը։

«Այն տոտալ ապօրինությունը, որ տեղի է ունենում Խաչատուրովի գործով, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք, այդ ապօրինությունները հակասում են, այսպես ասած, թղթի վրա հռչակված եվրոպական չափանիշներին։ Մենք բացառում ենք, որ այս պարագայում եվրոպացիները կոնկրետ այս գործով հետաքրքրություն կներկայացնեն, որովհետև սա, այսպես ասած, Աքիլլեսյան գարշապարն է»,- նշեց Միհրան Պողոսյանը։

Նա հավելեց՝ այս դեպքում ապօրինություններն այնքան ակնհայտ են, որ արդեն դատարաններն են արձագանքում, ուղենիշ ցույց տալիս Առաջին ատյանի դատարանին, որ այստեղ խախտումներ կան։

Նա հիշեցրեց՝ ինքն անձամբ մի անգամ Հայաստանի ՄԻՊ-ին դիմել է, որ կալանքի ժամկետն ավարտվել է, բայց Խաչատուրովը շարունակել է կալանքի տակ մնալ, սակայն իր դիմումը որևէ ընթացք չի ունեցել, քանի որ, ըստ պաշտպանի, այն, ինչ կատարվում է, հակասում է պետության հռչակած սկզբունքներին։ Սակայն «կաբինետներում» ցանկանում են, որ Խաչատուրովը մնա կալանքի տակ։ Վստահ է, որ դա արվում է ամենաբարձր մակարդակով։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։

Հայաստան Գրիգորի Խաչատուրով ապօրինի կալանք

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին