ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, Ուկրաինայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ամերիկացի պաշտոնյան իր X-ի (Twitter) մկրոբլոգում արդեն հայտնել է Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպման նպատակը։ «Այսօր Կիևում ես պատիվ ունեցա հանդիպելու նախագահ Զելենսկու հետ՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունն Ուկրաինային։ Մենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ կշարունակենք աջակցել Ուկրաինայի անմիջական կարիքներին մարտադաշտում և երկարաժամկետ պաշտպանության կարիքներին»,- ասված է հայտարարության մեջ։
Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անունից ուկրաինացի պաշտոնյաներին վստահեցրել է, որ ամերիկյան օգնությունը կշարունակվի՝ չնայած Կոնգրեսում հանրապետականների աճող դիմադրությանը, գրում է The Washington Post-ը։