Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի պատվիրակությանը՝ նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ:
Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են ISKA-ի (Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիա) աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությանը մասնակցած 18 մարզիկներից 12-ը դարձել են մեդալակիրներ: 3 ձևով անցկացված մրցումներում մեր մարզիկները թիմային հաշվարկում զբաղեցրել են 15-րդ տեղը՝ ներկայացուցիչներ ունենալով միայն պատանիների պայքարում: Աշխարհի առաջնությանը, ընդհանուր առմամբ, 37 երկրի պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներ են մասնակցել:
Ընդ որում՝ Հայաստանն առաջին անգամ է մասնակցել ISKA-ի աշխարհի առաջնությանը: