Հայաստանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում 79 կգ քաշային կարգում, տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով, երկիրը պատիվը բարձր պահելով, արծաթե մեդալի արժանացավ հավաքականի առաջատար մարզիկներից Բորիս Շատվերյանը:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ խոսում է մրցաշարին տրամադրվածության մասին, կարևորում երկրպագուների և հարազատների աջակցությունը:
-Շնորհավորում ենք ԱԱ-ում տպավորիչ ելույթների և մրցանակակիր դառնալու կապացությամբ:
-Շնորհակալ եմ: Բավական բարձր տրամադրվածությամբ եմ հանդես եկել ԱԱ-ում։ Հայրենակիցներիս ամեն ծափահարության և ոգևորության հետ մեկտեղ՝ ինձ ավելի եմ կոփել դեպի հաղթանակը։
Մրցաշարը սպասված էր ինձ համար, բավական երկար մարզումներ ենք իրականացրել մինչ մենամարտելս։ Իրենց ջանքն ու ներդրումը չեն խնայել մարզիչներս, ինձ հետ աշխատող թիմը, ինչպես նաև հարազատներս և ընկերներս իրենց ոգևորությամբ և աջակցությամբ։
-Հայրենիքում հանդես գալու պատասխանատվության մասին կխոսե՞ք:
-Հայրենի տունն ինձ ընդունեց որպես իր որդի, այսինքն՝ լեփ-լեցուն դահլիճում անունս բղավող երկրպագուներով, հարազատներս ինձ ուժ եւ հզորություն փոխանցեցին։ Հայրենի երկրում հանդես գալը, երկրի պատիվը բարձր պահելը ու եռագույնը ծածանելը մեծ պատիվ է բոլոր մարզիկների համար։
-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը:
-Այս ձեռքբերման շնորհիվ ես ինձ համար կերտեցի մի նոր էջ, որը միայն իմը չէ, այլև Հայենիքինս. ևս մեկ անգամ հասկացա, որ նպատակներին հասենելու համար անսպառ աշխատանքներ է պետք կատարել։