f

Անկախ

Իսրայելը պարտություն կրեց սեփական սխալների պատճառով. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս


Իսրայելը պարտություն կրեց պաղեստինյան ժողովրդի դիմադրության, ինչպես նաև սեփական սխալների պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, փոխանցում է Mehr-ը։

«Սիոնիստները ձգտում են հաղթանակ ձեւացնել՝ թիրախավորելով երեխաներին ու նորածիններին և ռմբակոծելով Գազայի հատվածում ճնշված [պաղեստինցի] ժողովրդին: Թշնամին ջախջախվեց անմեղ պաղեստինցի ժողովրդի դիմադրության և սեփական սխալների շնորհիվ»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Իսրայելն ընդլայնել է իր գործողությունները Գազայի հատվածում և ենթարկվել է մահմեդական գրոհայինների հարձակմանը, ինչի արդյունքում «ամեն օր ոչնչացվում են առնվազն 15 տանկ և մի քանի զրահափոխադրիչներ»։

Նրա խոսքով, «Պաղեստինյան դիմադրության խմբերի շարունակվող ռազմական գործողությունն Իսրայելի դեմ, որը կոչվում է «Ալ-Աքսա փոթորիկ» օպերացիա, խաթարել է ԱՄՆ-ի դիրքերն աշխարհում»:

Նա նշել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները բացահայտեցին «արևմտյան կառավարությունների և սիոնիստների դեմ մուսուլմանների դեմ» վարած «թաքնված» քաղաքականությունը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանց դաշնակիցները եկան տարածաշրջան՝ գրավելու մուսուլմանական երկրները՝ ժողովրդավարությունը խթանելու պատրվակով, սակայն նրանք «վերջին 20 տարիների ընթացքում սպանեցին հարյուր հազարավոր մահմեդականների, ավերեցին բազմաթիվ քաղաքներ և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Եմենը և Սիրիան»։

Սալամին նաև քննադատել է ամերիկացիներին մահմեդական երկրների միջև լուրջ հակամարտություններ հրահրելու և Գազայի հատվածի շրջափակման համար՝ միաժամանակ կանխելով հրադադարի հաստատումը։

Հոսեյն Սալամի Իրան Իսրայել պաղեստինա-իսրայելական հակամարտություն Աշխարհում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին