f

Անկախ

Կառուցապատողը պետք է հասկանա՝ եթե էս մի հարցում թերանում է, վաղը մի ուրիշ հարցով մեր մոտ է գալու. Ավինյան


Երեւանում շինարարական հրապարակների կզմակերպման շրջանակներում փոշեկլանիչ ցանցերով կահավորման ենթակա բազմաբնակարան շենքերի թիվը  213-ն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը և հավելեց, որ այդ թիվը գույքագրել են վարչական շրջանների հետ համատեղ:

Վերջինս նաեւ հայտնեց, որ այս պահին ամբողջությամբ փոշեկլանիչ ցանցով կահավորված է ընդամենը 11 օբյեկտ եւ սեպտեմբերի 1-ից ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եղել է 287 արձանագրություն շինհրապարակների կահավորման խախտումների վերաբերյալ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Շատ ցածր տոկոս է, պարոն Ասատրյան: Սա նշանակում է, որ մենք մեր աշխատանքում թերանում ենք: Համենայն դեպս ինձ համար դա է նշանակում: Մենք ինչ-որ բան ենք ընդունել սեպտեմբերի մեկից, որը չենք կարողացել ապահովել: Դա նշանակում է, որ վարչական շրջաններն էլ բավարար չափով աշխատանքներ չեն կատարում այս մասով և դա նշանակում է, որ այստեղ վերահսկողությունը թույլ է՝ կրկնապատկել»:

Յակով Ասատրյանը հայտնեց, որ խնդիրներից մեկը նաև տուգանքի չափն է, քանի որ այն կազմում է 70-100 հազար դրամ. «Այսինքը մենք ունենք կառուցապատողներ, որոնք ընդհուպ մի քանի անգամ տուգանվելուց հետո էլ այս պահի դրությամբ ամբողջությամբ կահավորումը չեն ավարտել, կամ այն կատարել են մասամբ, որ մեր համար չանելուն հավասար է»,-տեղեկացրեց վարչության պետի պաշտոնակատարը և հայտնեց, որ մշակվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում էական փոփոխություններ, որը կառուցապատողներին ավելի կզգաստացնի:

Ավինյանը հայտնեց, որ քանի դեռ տուգանքի փոփոխությունը չկա պետք է ջանքերը ավելացնել, որպեսզի կառուցապատողները հասկանան, որ այս մասով էլ կա որոշում և այդ որոշմանը չենթարկվելու հնարավորություն չկա. «Կառուցապատողները պետք է հասկանան, որ Երեւանի քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, կապ չունի՝ իրենք էս մի հարցում են թերանում, հետո մեկ այլ հարցով են գալու դիմեն: Մենք ընդհանուր ենք նայելու: Գնահատելու ենք իրենց կատարած աշխատանքը, իրենց կարգապահությունը, հետեւաբար մեր վերաբերմունքն էլ ձեւավորելու ենք բոլորի նկատմամբ»,- ընդգծեց Ավինյանը:

Հայաստան Տիգրան Ավինյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին