f

Անկախ

Արցախի հարցը պետք ա բերել ձախ դաշտ՝ որպես արցախցիների ինքնորոշման իրավունք, կապիտալիստական արյունարբու ախորժակի, գաղութարարության ու կայսերապաշտության դեմ


Բյուրակն Իշխանյանը ՖԲ գրառումով անդրադարձել է պաղեստինցիների և արցախցիների ցեղասպանությունների վերաբերյալ հասարակությունների մոտեցման տարբերություններին,գրառումը՝ ստորև՝

Էսօր, երբ Օրհուս-Կոպենհագեն ավտոբուսից իջանք, Կոպենհագենի կենտրոնական կայարանի ամբողջ շրջակայքը ողողված էր Պաղեստինի դրոշով բողոքի ցույցի շտապող մարդկանց։ Ցույցին դեռ կես ժամ կար, բայց մարդկանց հոսքն անդադար էր, չնայած վատ եղանակին։ Ու տարբեր մարդիկ էին՝ սպիտակ դանիացիներ, արաբներ, աֆրիկացիներ, սպիտակ արտասահմանցիներ։ Մորթենը հարցրեց՝ տեսնես ինչու՞ Արցախի համար էս նույն ակտիվությունը չկար։

Չնայած որ Պաղեստինի համար էս ամբողջ ակտիվությունը խիստ ոգևորիչ ա, որովհետև տարիներով ինչ զիբիլ ասես չէր լինում, ու ոչ ոք տեղից չէր շարժվում, այնուամենայնիվ, էս հարցը հաճախ եմ ինքս ինձ տալիս։ Ինչու՞ տասնյակ հազարներով ամբողջ արևմուտքով մեկ փողոցները ողողված չէին Արցախի ազատությունն ու էթնիկ զտումը կանխող ցուցարարներով։ Չէ՞ որ մենք էլ պակաս սփյուռք չունենք։

Ու երկու պատճառ եմ առանձնացրել.

1. Պաղեստինցիների իրավունքների մասին առաջին հերթին շատ բարձրաձայն ու անզիջում խոսում են հրեա մտավորականները։ Իսկ դա ահագին հեշտացնում ա արևմուտքում ապրող բանից ոչ շատ տեղյակ մարդկանց համար դիրքորոշում բռնելը։ Հայերի ցեղասպանության ճանաչման համար խոսող թուրք մտավորականներ քսան տարի առաջ կային, հիմա չկան։ Արցախի ազատության ու էթնիկ զտման դեմ խոսող թուրք ու ադրբեջանցի մտավորականներ ընդհանրապես չկային։ Կասեք՝ լռեցվում էին։ Լռեցվում են նաև խոսող հրեա մտավորականները թե՜ Իսրայելի, թե՜ արևմտյան զանազան կառույցների կողմից, բայց դա բացարձակապես չի ազդում։ Ուրեմն թուրք ու ազերի մտավորականները լռեցվող են, հրեաները՝ չէ։

2. Կարծում եմ՝ շատ ավելի մեծ դեր ունի երկրորդ պատճառը, իսկ դա հայկական լոբբին ա։ Տարիներ շարունակ հայկական լոբբին աշխատել ա ծայրահեղ աջ կամ պարզապես աջ քաղաքական ուժերի հետ, այսինքն՝ Արցախի ու ցեղասպանության հարցը դրվել ա երկու կոնտեքստում։ Ծայրահեղ աջի համար ամեն ինչ իջեցվել, դարձվել ա փիս մահմեդականները բնաջնջում են պուպուշ քրիստոնյաներին։ Իսկ պարզապես աջը եղել ա հենց էսթաբլիշմենթը՝ արևմուտքում իշխող ուժը (որին նաև ծայրահեղ աջն ա սպասարկում), որի համար արցախցիների իրավունքներն ու ցեղասպանության հարցն աշխարհաքաղաքական խաղաքարտ ա։

Եթե նկատեք, սփյուռքի բառապաշարում էլ նույն բաները կան։ Պահպանողականներն արյունարբու մահմեդականներից են խոսում, լիբերալները՝ էն մասին, որ յախք Ռուսաստանը մեզ գցեց։ Բայց շատ հազվադեպ կհանդիպես բուն թեմային. արցախցիների ինքնորոշման իրավունքին։

Իսկ ովքե՞ր են փողոց դուրս գալիս ու պահանջներ դնում իշխանությունների վրա։ Ինչու՞ պիտի իշխանությունների սպասարկուները փողոցում լինեն ու Արցախի ինքնորոշում պահանջեն։ Իհարկե, փողոցներում նրանք են, ովքեր դեմ են համակարգին, դեմ են էսթաբլիշմենթին, այսինքն՝ ձախերը։ Իսկ հայկական սփյուռքը գործ բռնելով էսթաբլիշմենթի հետ, մի կողմից էնպես ա արել, որ ոչ մի արդյունավետ գործողություն չծավալվի Արցախի ինքնորոշման հարցում, մյուս կողմից օտարացրել փողոց դուրս եկող ձախերին։

Էս ամենից պետք ա դասեր քաղել ու հասկանալ, որ Արցախի հարցը պետք ա բերել ձախ դաշտ՝ որպես արցախցիների ինքնորոշման իրավունք, կապիտալիստական արյունարբու ախորժակի, գաղութարարության ու կայսերապաշտության դեմ։ Ու չէ, Արցախի հարցը չի փակվել, ուղղակի մտել ա շատ դժվար փուլ։ Ու էս հարցը չի կարելի նայել պաղեստինցիների, քրդերի ու այլ ճնշված ժողովուրդների խնդիրներից դուրս, որովհետև հարցը պիտի էսթաբլիշմենթի ու կայսերապաշտության դեմ լինի, որից կշահեն բոլոր ճնշված ժողովուրդները։ Բացի դրանից, միասին ավելի ուժեղ ենք։

Հա, նաև հանուն արդարության ասեմ, որ Բեռլինում կա խումբ, որն Արցախի հարցը ձախ դաշտ ա բերել, ու տեսել եմ Պաղեստինի ու Արցախի դրոշներն իրար կողք ծածանվելիս։ Արժե կապվել խմբի հետ ու սովորել իրենցից։

Հ.Գ. Համասի՝ Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար շնորհավորելու մասով էլ ասեմ, որ Համասը Պաղեստինը չի, այլ հետևանք ա տարիներ շարունակ պաղեստինցիների ճնշման։ Էսպիսի խմբավորումներ գոյանում են ճնշված ժողովուրդների շրջանում, որոնց գործունեությունը չի կարելի արդարացնել, բայց կարելի ա հասկանալ, թե ինչու գոյություն ունեն։

Բյուրակն Իշխանյան ՖԲ Գրառում պաղեստինա-իսրայելական հակամարտություն արցախցի բռնի տեղահանվածներ Արցախ Սփյուռք Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին