Այս տարի, սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրը, Երևանում, ի աջակցություն Արցախի, բազմահազարանոց հանրահավաք եղավ։ Թվում էր, թե այն կունենա շարունակություն՝ շտապ կարգով կձևավորվի համակարգող մարմին և վերջապես վճռական պայքարով կհեռացվեն ազգադավ իշխանությունները։ Բայց, ցավոք այդ բազմահազարանոց ժողովրդի վճռականությունն ու կուտակված էներգիան չօգտագործվեց, ինչպես 2021 և 2022 թվականներին։Եվ ամեն տարի, ընդդիմության անհաջողությունը հետևում են նոր՝ տարածքային և մարդկային կորուստներ։ Այս տարի, ամենաողբերգական կորուստն ունեցանք՝ Արցախի հայաթափումը։Դրանից հետո, կարծես վերջապես ընդդիմությունը համախմբվեց, կազմավորելով կոմիտե։ Անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ, բայց կոմիտեից ոչ միայն գործողություն, այլև որևէ լուր չկա։Հարգելի ընդդիմադիրներ, ինչի՞ն եք սպասում, գարշապետի կողմից անկլավների հանձնման հերթական դավաճանությա՞նը, որ հետո․․․Հետո ի՞նչ․․․Բազմիցս ասել եմ և այժմ կրկնում եմ․ Արցախի անկման և հնարավոր ապագա կորուստների համար , իհարկե թիվ մեկ մեղավորը գարշապետն է իր ստրուկներով։ Բայց, մեղավոր ենք և մեղավոր կլինենք բոլորս՝ ընդդիմություն, հասարակություն, ժողովուրդ, մեր անվճռականության, անմիաբանության, անտարբերության համար։ Սա է հիմնականում գարշապետի հաջողության գրավականը, այլ ոչ ոստիկանությունը։