f

Անկախ

«Փաստ». «Աճ», որն անխուսափելիորեն բերելու է փակուղու և հանգեցնելու է ճգնաժամի


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է:

Այն առավել քան պատմական է, որովհետև վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը պետական բյուջե է ընդունում, որի մեջ Արցախը չկա՛: Ընդհանրապես չկա: Սա, միանշանակ ու աներկբա, ԱՆՆԱԽԱԴԵՊ է: Ավելին, Փաշինյանը բյուջետային «ուղերձ» է բարձրաձայնում և ծպտո՛ւն իսկ չի հանում Արցախի մասին:

Ոչ մի բառ: Փաշինյանը նաև Հայաստան պետության մասին է խոսում, բայց ո՛չ հայ ազգի մասին: Փաշինյանը կազմել ու ներկայացնում է բյուջե, որտեղ ոստիկանության (պատժիչ օրգանների) հատկացումները աճել են տասնյակ տոկոսներով, իսկ գիտության, գիտական հաստատությունների համար նախատեսված հատկացումները գրոշներ են, մոտ եռապատիկ նվազ՝ անհրաժեշտից: Կազմել ու ներկայացնում է բյուջե, երբ տնտեսության աճը կայուն չէ, վիճակագրվող աճն էլ «փուչիկային» գործոնների վրա է՝ խաղամոլական «բիզնես», վարկային ներարկումներ, աշխատանքային միգրանտներ, ասիական երկրներից ներհոսած էժանագին աշխատուժի անխնա շահագործում...

«Աճ», որն անխուսափելիորեն բերելու է փակուղու և հանգեցնելու է ճգնաժամի, քաղաքականություն, որը հանգեցնելու է Հայաստանն անվճարունակ պարտապան հռչակելու: Արդյունք չստեղծող բյուջե, ինչպես եղել է 2018 թվականից սկսած բոլոր տարիներին: Ու պատահական չէ, որ միայն Գլոբալ ինովացիոն ինդեքսով ՀՀ–ն հասել է պատմական մինիմումի՝ 72–րդ տեղ, ինչը նշանակում է, որ հինգ տարում նահանջել ենք 15 հորիզոնականով: Խոսուն է, չէ՞: Իսկ ընդհանուր առմամբ այդ բյուջեի, ինչպես և այս իշխանության գործունեության ողջ «գաղափարական հենքը» պայքարից, արժեքներից հրաժարվելն է: Ինչի՞ համար է այդ բյուջեն՝ որկորը լցնելո՞ւ:

Այսինքն, ի՞նչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը. թե՝ որպես ազգ ստամոքսից զատ ուրիշ նպատակ չունե՞նք: Բայց մի՞թե կարելի է պետականակիր համարել այն հանրույթը, որի միակ նպատակը... փորը լցնելն է: Չի կարելի: Բայց գուցե իշխանությունների վերջնանպատակը հենց դա՞ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՀՀ ԱԺ ՀՀ Կառավարություն Հայաստան պետական բյուջե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին