f

Անկախ

Սարոյանի առողջ ու համարձակ հայկականությունը ամերիկյան գրականության օվկիանոսում և Մայքլ Առլենի հեռացումն ու գուցե նույնիսկ հրաժարումը իր հայկականությունից. Դավիթ Մուրադյան


Գրական օրացույցը հիշեցնում է Մայքլ Առլենի մասին, ում աստղը փայլատակում էր հատկապես 20 - ական ու 30 - ական թվականներին, և ում գրքերն առանձնապես հայտնի չեն մեզ` հայ ընթերցողներիս:

Մենք ավելի շատ գիտենք նրա որդուն` Մայքլ Առլեն կրտսերին, որը փորձեց հասկանալ ու վերագտնել իր հայկականությունը`գրելով «Այցելություն Արարատին» գիրքը, երևի նաև հոր փոխարեն, դեռևս 70 - ականների սկզբին: Այդ գրքի մասին առաջին անգամ խոսեց Վիլյամ Սարոյանը, Երևանում, Գրողների տան բեմից. - «Լման է, - ասաց, - ադ գեղեցիկ գրություն»: Եվ հետո. - «Անիկա ինքզինքը կփնտրեր, չէր գտներ, Հայաստան գալով՝ գտավ»:

Ինքը` Առլեն կրտսերը, հետո նորից եկավ Հայաստան: Սփյուռքի կոմիտեն հանդիպում էր կազմակերպել նրա հետ, և ես, այն ժամանակ դեռևս երիտասարդ գրող, հանդիպման ավարտին պահը գտա ու ասացի, թե ինչպես է գնահատել նրա գիրքը Սարոյանը: Պատասխանն արագ եղավ ու հետաքրքիր. - «Նա երբեմն հայերենով էր դիմում հորս»:

Մի բանալի կա այս պատասխանի մեջ` երկու հռչակավոր գրողներին ճանաչելու, նրանց միավորողն ու բաժանողը շոշափելու, հայ մարդու ճանապարհները պատկերացնելու համար:

Սարոյանի առողջ ու համարձակ հայկականությունը` ամերիկյան գրականության օվկիանոսում: Եվ Մայքլ Առլենի հեռացումն ու գուցե նույնիսկ հրաժարումը իր հայկականությունի՞ց:

Բայց բառերն արտասանվում են հեշտ, իսկ խորհուրդը լինում է ավելին: Երկուսն էլ` մեծ աշխարհի մարդիկ, մինչդեռ առաջինն անընդհատ շեշտում է, որ իր «անունն Արամ է», իսկ երկրորդը՝ ձգտում առավելագույնս տարրալուծվել այդ աշխարհի մեջ:

Մեկն իր փրկությունը տեսնում է ազգության բեռից ձերբազատվելու մեջ: Մյուսը` իր տեսակի անունից խոսելու: Մեկը միայն ու միայն ուզում էր լինել մարդ: Մյուսի համար հայ լինելը կարևոր էր նույնքան, որքան և մարդկության զավակ լինելը: Յուրաքանչյուրի էպատաժային հակադարձությունը` ապերջանիկ պատմական ճակատագրի՞ն: Փաստը, որ պատմվածքներից մեկում Առլենը հիշատակել է իր ծագումը, դեռևս աշխարհայացք չէ: Մինչդեռ Սարոյանի ինքնությունը` աշխարհայացք:

Երկուսն էլ լիուլի իրականացրել են սեփական ազատությունը: Երկուսն էլ հարստություն են քսաներորդ դարի գրականության համար: Բայց կենաց արմատը միշտ էլ ... «հանճարեղ անցքեր» է գտնում: Ուստի և «Այցելություն Արարատին» գրքի մեջ դարձ դեպի Արարատ է կատարել նաև ավագ Առլենի հոգին:

Հ. Գ. - Ազգային ակադեմիայում սարոյանական գիտաժողով էր հույժ ներկայանալի կազմով: Ճակատագրի բերումով զուգադիպեց Մայքլ Առլենի ծննդյան օրվան:

մարդիկ Վիլյամ Սարոյան Մայքլ Առլեն Դավիթ Մուրադյան ֆեյսբուքյան գրառում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին