f

Անկախ

«Նկուղում լաբորատոր սարքավորում դրված չէ». քիմիայի ֆակուլտետի դեկանը «մուտիլովշիկի մասին անեկդոտ պատմեց


ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե մանրամասների չի տիրապետում՝ ինչից է բռնկվել ԵՊՀ 1-ին մասնաշենքի հրդեհը։

«Նկուղում որևէ լաբորատոր սարքավորում դրված չի, ես նկուղի հետ գործ չունեմ։ Ես տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ է կատարվել նկուղում»,-ասաց նա։

Դեկանը լրագրողների հարցերին չէր ուզում պատասխանել՝ նշելով, թե դրա համար կան համապատասխան մարդիկ։

Հարցին, թե ֆակուլտետում ինչ հաճախականությամբ են ստուգումներ եղել, դեկանը պատասխանեց, թե դրա համար հատուկ մարդիկ կան համալսարանում, իրենցից պետք է հարցնել։

Դիտարկմանը, թե նկուղը ծառայել է որպես հանդերձարան՝ դեկանն արձագանքեց. «Ես ինչ գործ ունեմ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ, ամեն մեկն իր պարտականություններն ունի»։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ որևէ փորձարկումից հետո նման իրավիճակ կարող էր առաջացած լինել՝ արձագանքեց. «Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։

Հիշեցմանը, թե 1 զոհ և 3 վիրավոր կա՝ Տարիել Ղոչիկյանը պատասխանեց. «Ես, օրինակ, վերջնականապես չեմ կարող ասել՝ զոհ և վիրավոր, մինչև բժիշկը չասի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում պայթյուն է եղել եւ հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:  Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Հրդեհը մարվել է:

Այրվածքաբանական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել երկու հոգու՝ 70-ամյա Սեյրան Բիչախչյանին եւ 65-ամյա Ահարոն Հակոբյանին: Նրանց վիրակապել են եւ ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեցել են պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի:

Եվս մեկ տուժած, որը ոստիկան է, տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց:

Հայաստան ԵՊՀ Պայթյուն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին