f

Անկախ

Վարսիկ Գրիգորյան. «Այս մեդալը, ինչպես և նախորդ բոլորը, նվիրում եմ հայրենիքիս»


Հայաստանում  կայացած սամբոյի աշխարհի առաջնությունը պատմական իրադարձություն էր հայրենական սպորտի համար: Հավաքականի մարզիկների համար պատվաբեր ելույթներ ունենալն առաջնահերթ խնդիր էր:  
54 կգ քաշային կարգում կանանց պայքարում, սովորության համաձայն, գորգից առանց մեդալ չհեռացավ առաջատար մազուհի Վարսիկ Գրիգորյանը՝ դառնալով երրորդ մրցանակակիր:  
Անկախի հետ զրույցում Վարսիկն ընդգծում է, որ մարզական կարիերայի յուաքանչյուր ձեռքբերում ու նվաճում նվիրում է հայրենիքին, միևնույն ժամանակ, ափսոսում բրոնզի համար, քանի որ հայրենիքը ոսկե մեդալի էր արժանի:  


-Շնորհավորում ենք ԱԱ-ում տպավորիչ ելույթների և մրցանակակիր դառնալու կապացությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել, ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք մրցաշարին:
-Շնորհակալ եմ: Այս առաջնությունն ամենագլխավորն էր և ամենաբարդը. սա շեշտում եմ, քանի որ այս մրցաշարին պատրաստվել ենք տարիներով: Անձամբ ինձանից մեկ տասնամյակից ավել է պահանջվել: Իսկ բուն մրցաշարի պատրաստությունները եղել են բարձր կարգապահությամբ, բանիմաց մարզիչների գլխավորությամբ: 
Կարծում եմ, արդյունքներից էլ երևում է, որ տրամադրվածությունը  թիմային բնույթ էր կրում, մարզիչներից ստացել էինք հրագանգ՝ «Մեր հայրենիքում է, մենք ենք հաղթողը. պետք էր հզոր հանդես գալ՝ անկախ գոտեմարտի արդյունքից, պետք էր ապացուցել աշխարհին, որ հայերին կոտրել, այն էլ իրենց հողի վրա, անհնար է:

-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
-Մրցաշարն ընթացավ նախատեսածից էլ լավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությունից, իսկապես տպավորիչ էր ամեն ինչ: Ուրախ եմ, որ սամբո սպորտաձևը  նման ուշադրության է արժանացել: 


Մասնակիցները բավական շատ էին. առաջին շրջանում ազատ էի, այնուհետև պարտվեցի Ռումինիան ներկայացնող մարզուհուն, վերջինս հասավ եզրափակիչ ինչի շնորհիվ ես հնարավորություն ունեցա մրցել բրոնզե մեդալի համար: Անցկացրի 2 գոտեմարտ, որոնց ժամանակ կատարեցի առաջադրանքս, լավ թէ վատ, արդեն թող մարզիչներս ասեն: Հզոր մրցաշար էր, մասնակցում էին լավագույնները: 

-Հայաստանը տպավորիչ առաջնություն անցկացրեց, որքա՞նով է կարևոր նման պատասխանատու ստուգատեսերի անցկացումը:
-Միանշանակ պետք է նմանօրինակ մրցաշարեր անցկացնել, քանի որ ոչ միայն մարզիկների համարձակությունն է ավելանում, ՀԱՕԿ-ի և տվյալ ֆեդերացիաի հեղինակությունն է բարձրանում, այլև աշխարհին ցույց ենք տալիս, որ կա այսպիսի փոքր երկիր, որ կարողանում է ծաղկել՝ անկախ աշխարհաքաղաքական  դիրքից: Պատասխանավության աստիճանը կրկնապատկվել էր, բայց շնորհակալ եմ մեր մարզիչներին, որովհետև ամեն անգամ պարապմունքներից առաջ ասված նրանց բառերը սրտիս մեջ էին՝ «Որ պետք է հաղթել ամեն գնով, չկարողանալով էլ լինի՝ պետք է հաղթել»:


 

-Ի՞նչ տվեց ձեզ այս ձեռքբերումը:
-Ափսոսում եմ, որովհետև իմ հայրենիքը ոսկու էր արժանի: Երևի թե կարողցա իմ չափով ցույց տալ, որ Հայը ուժեղ է, որ Հայը պայքարող տեսակ է, որ մեր տեղը հզորների շարքում է: Այս մեդալն էլ, ինչպես և նախորդ բոլորը,  նվիրում եմ հայրենիքիս:  
Շնորհակալ եմ ինձ հետ աշխատանք տարած բոլոր մարզիչներին, սամբոյի Հայաստանի հավաքականին, բոլոր ընկերներիցս, որոնց հետ մարզվել եմ, իսկապես սա մեր բոլորի մեդալն է, գիտեմ սա գոտեմարտ է՝ դու ես, գորգը և մրցակիցդ, բայց այդտեղ հասնելու համար նրանք են օգնել ինձ, շնորհակալ եմ: 
Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր շնորհավորանքների համար, յուրաքանչյուր շնորհավորանքն էլ թանկ է և կարևոր: Շնորհակալ եմ, Տեր: Մաղթում եմ ամենալավը:

Վարսիկ Գրիգորյան Հայաստան Սպորտ սամբո աշխարհի առաջնություն հարցազրույց խմբագրի ընտրանի բրոնզե մեդալ

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին