ԵՊՀ-ում այսօր առավոտյան քիմիական ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվածաքաբանական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Կենտրոնից հայտնեցին, որ տուժածներն են 70-ամյա Սեյրան Բիչախչյանը եւ 65-ամյա Ահարոն Հակոբյանը:
«Այստեղ նրանց վիրակապեցինք եւ ուղարկեցինք «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեին պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի»,-ասացին այրվածքաբանության կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։
այսօր ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
Հրդեհը մարվել է: