f

Անկախ

Կառավարությունը ուղիղ վաճառքով անշարժ գույք օտարեց Էրեբունի ԲԿ-ին. այնտեղ ուռուցքաբանական ծառայություններ կմատուցվեն


Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Էրեբունի, Տիտոգրադյան 133/1 հասցեում գտնվող՝2357.0  քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.177205 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ բուժհաստատության գործունեությունն ընդլայնելու և ուռուցքաբանական ծառայությունների հասանելիությունն ու որակը բարձրացնելու նպատակով՝ համաձայն վերջինիս կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 677 300 000 ՀՀ դրամ։ Ուղղակի վաճառքով օտարման ենթակա Գույքի վաճառքի գին է սահմանվել գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափը՝ 677 300 000 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի շուկայական արժեքի որոշման դիմաց գանձվող 788 106 ՀՀ դրամ վճարը:

Նախագծով սահմանվել է նաև, որ Գույքի հանձնման-ընդունման պահից սկսած Գնորդը պարտա¬վորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 3 տարվա ընթացքում Գույքի վրա իրականացնել 350 000 000 ՀՀ դրամի ներդրում։

Գրությամբ Կոմիտե է դիմել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը՝ տեղեկացնելով, որ ներկայումս Հայաստանում օնկոլոգիական հիվանդներին սպասարկող առկա սարքավորումները հնացած են և չեն բավարարում պահանջարկը, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիները ստիպված են մեկնել այլ երկրներ բուժում ստանալու համար։

Հարկ է նշել, որ ճառագայթային բուժմանը զուգահեռ անհրաժեշտ է տրամադրել նաև քիմիոթերապիայի և ռեաբիլիտացիոն ծառայություններ։

Որոշվել է ստեղծել ժամանակակից ստանդարտներին համապատասխան ճառագայթային բժշկության կենտրոն, հագեցած վերջին սերնդի սարքավորումներով:

Մրցույթի շրջանակներում Էրեբունի բժշկական կենտրոնը պարտավորվել էր ներդնել 100 մլն. ՀՀ դրամ և տվյալ տարածքում իրականացվող ճառագայթային կենտրոնի կառուցման համար արդեն իսկ ծախսվել է 900 մլն. ՀՀ դրամ։ Այս մասով շինարարաությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի մարտին։

Տվյալ տարածքում՝ ք. Երևան, Տիտոգրադյան 133/2 հասցեում իրականացվելու է միայն ճառագայթային բուժում, պայմանավորված մատուցվող ծառայության առանձնահատկություններով և այն չի ընդգրկում քիմիոթերապիայի և ռեաբիլիտացիայի համար նախատեսված մակերեսները։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ շինություն կառուցվող ճառագայթային կենտրոնի մերձակայքում:

Բժշկական կենտրոնի տնօրենը նշել է նաև, որ ճառագայթային կենտրոնի 2 մասնաշենքերի (ներառյալ ձեռքբերվող շինությունը) վրա կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 3.5 միլիարդ ՀՀ դրամ։

«Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

Հայաստան ՀՀ Կառավարություն Էրեբունի ԲԿ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին