Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, որտեղ բանվորներ են աշխատելիս եղել:
Նախնական տեղեկություններով՝ երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Դեռեւս պարզ չէ պայթյունի պատճառը:
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապօգնության մեքենաներ:
Մասնաշենքի բոլոր ուսանողներին տուն են ուղարկել: