f

Անկախ

Պատրուշեւը տեղեկացրել է ռուսական սահմանների մոտ ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների մասին


Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել է, որ ԱՄՆ-ն ռուսական սահմանների կողքին ստեղծել է լաբորատորիաներ, որոնք զբաղվում են ռազմակենսաբանական ծրագրերով։ Նա այս մասին ասել է Կենտրոնական դաշնային օկրուգում կայացած խորհրդակցությունում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն իրականացնել ռազմակենսաբանական ծրագրեր՝ ուղղված արհեստական պաթոգենների եւ միկրոօրգանիզմների ստեղծմանը, որոնք կայուն են հակաբիոտիկների, ստանդարտ պատվաստանյութերի եւ ավանդական թերապիայի միջոցների հանդեպ,- ասել է նա։- Ուկրաինայի տարածքում եւ Ռուսաստանին սահմանակից այլ պետություններում Վաշինգտոնը ստեղծել է կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնցում կատարվում են ռազմակենսաբանական հետազոտություններ եւ փորձեր՝ կենսանյութերի օգտագործմամբ, որոնք այդ թվում վերցվել են սլավոնական ժողովուրդների ներկայացուցիչներից»։

«Կենսալաբորատորիաների տեղակայման ամերիկացիների գործողությունները անմիջականորեն ռուսական սահմանների մոտ, անշուշտ, լուրջ կենսաբանական սպառնալիքներ են ստեղծում եւ պահանջում գործուն միջոցների կիրառում դրանց վերացման նպատակով»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Կենսաբանական անվտանգության կարեւոր սպառնալիքները Կենտրոնական դաշնային օկրուգում նա կապել է Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության հետեւանքների եւ նրա առողջապահության համակարգի ծայրահեղ վիճակի հետ։

«Բարձրացել է ահաբեկչական գործողությունների եւ դիվերսիաների իրականացման հավանականությունը՝ կենսաբանական գործակալների օգտագործմամբ,- ասել է Պատրուշեւը։- Բարձր է ուկրաինական կողմից բիոօբյեկտների վերահսկողության լիակատար կորստի հավանականությունը։ Չի կարելի բացառել նաեւ վտանգավոր պաթոգենների հավաքածուների չարտոնված հասանելիությունը, ինչպես նաեւ կենսաբանական նմուշների կորստի հավանականությունը»։

«Պահպանվող զգալի միգրացիոն հոսքերի պայմաններում, որոնց թվում են Ուկրաինայից փախստականներն ու հարկադրյալ տեղահանվածները, բարձրանում է օկրուգի տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման վտանգը»,- նշել է նա։ 

Ռուսաստան ԱՄՆ կենսաբանական զենքի անօրինական լաբորատորիաներ Աշխարհում Նիկոլայ Պատրուշև

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին