f

Անկախ

ԻՄ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ


Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին,ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։

Ծանուցագրում գրված է․ «facbook.com» սոցիալական կայքում 2019թվականի սեպտեմբերի 19-ին կատարված հրապարակման հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի թ-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված թիվ 59109523քրեական վարույթով, ՀՀ քրեական դատավարության 149-րդ, 150-րդ, 152-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված կարգով Դուք 2023թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, որպես վկա հարցաքննության համար անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանի մոտ՝( ք․ Երևան, Պարույր Սևակ 4, հետ․ 010-23-08-01)։

Օբյեկտիվ պատճառով, հնարավորություն չունենալով գնալ հարցաքննության, իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջոցով, առաջարկել ենք հետաձգել հարցաքննությունը։

Ամեն դեպքում, որոշեցի հրապարակայնացնել ինձնից սպասվելիք ցուցմունքը։ Ըստ էության, ես պետք է որպես վկա ցուցմունք տամ իմ իսկ գրառման մասին, այսինքն՝ ինքս իմ դեմ։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի վկան իրավունք ունի ․ « հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ»։

Սակայն ես այդ կետից չեմ օգտվում, բայց և հրապարակայնորեն հրաժարվում եմ քննիչ Ա․ Խաչատրյանի հարցերին պատասխանելուց։ Ահա իմ, նույնպես հրապարակային ապագա միակ գրավոր ցուցմունքը․

«Պարոն Ա․ Խաչատրյան, ես հրապարակայնորեն հրաժարվում եմ Ձեր հարցերին պատասխանելուց։ Դուք, ինչպես նաև քննչական կոմիտեի բոլոր քննիչները, Ձեր ղեկավարով հանդերձ, ինքնուրույն չեք, այլ միայն կատարում եք ՀՀ վարչապետի հրահանգները։ Չնայած, Դուք, բոլոր քննիչներդ, հավանաբար ունեք բարձրագույն իրավաբանական կրթություն և ուսման տարիներին սովորել եք, թե ինչ է իրավական պետությունը, իշխանությունների տարանջատումը և ստացել եք մասնագետ-իրավաբանին անհրաժեշտ այլ գիտելիքներ նույնպես, այսօր այդ ամենը մի կողմ դրած, պատվերով քրեական գործեր եք հարուցում։Այնպես որ, ես Ձեզ բացարձակապես չեմ վստահում և չեմ հավատում, որ Դուք կիրականացնեք անաչառ քննություն։ Եթե Դուք իսկապես՝ մասնագիտական պատվով և խղճով իրավաբան լինեիք, ապա կհրաժարվեիք սույն գործի քննությունից և հրաժարական կտայիք ՀԿԳ քննիչի Ձեր պաշտոնից։ Իսկ թե իմ ֆեյսբուքյան, սեպտեմբերի 19-ի գրառմամբ․ «Մահ դավաճաններին», ինչ և ում եմ նկատի ունեցել, այդ մասին ես կհայտարարեմ դատարանի դահլիճում։ Դատարանի դահլիճում իմ ապագա ելույթը ոչ թե ուղղված կլինի դատարանին, արդարացման կամ մեղմ պատժի ակնկալիքով, այլ Հայաստանի հասարակությանը։ Իսկ թե ինչ որոշում կընդունի դատարանը, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»։

16․11․2023թ․

Ավետիք Իշխանյան։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում ցուցմունք ՀՀ Քննչական կոմիտե Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին