f

Անկախ

Բաքուն աննպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների այցերը երկիր. Ադրբեջանի ԱԳՆ


Բաքուն աննպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան. այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը երեկ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ տեսակի օգնությունը, չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր և որ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:

«Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ չեղարկվել են երկկողմ հանդիպումներ և բարձր մակարդակի շփումներ և որ մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել, հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի: Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում մենք աննպատակահարմար ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Ջեյմս Օ'Բրայենը նաև ասել էր.«Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ խաղաղության ճանապարհին առաջընթաց չենք տեսել: Այսպիսով, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի մի շարք այցեր, դատապարտել Բաքվի գործողությունները»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի խոսքով՝ իրենք բազմիցս ազդարարել են, որ Հայաստանի ներսում ուժի կիրառումը միանգամայն անընդունելի է։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների ուշադրությանն է ներկայացրել նման ծրագրերի բացակայության մասին տեղեկություն։

 
«Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ իրենք նման մտադրություն չունեն: Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին ու ցանկացած նշանի, որ նրանք կարող են այլ ծրագրեր ունենալ։ Ինչպես նշեցի, մենք նրանց ասել ենք՝ սովորականի պես գործերին վերադառնալու հնարավորություն չկա, քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ», - հավելել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ ԱՄՆ արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին