f

Անկախ

Լավ, բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկա՞ր. քանի կա «գրդոնը» ում ա պետք մտածելը. Արմեն Եղիազարյան


Փաստորեն ԿԳՄՍ նախարարության ջանքերով գնում ենք դեպի ֆեյսբուքակրթության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն ու անդրադարձել երկրորդ դասարանի դասագրքերից մեկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզվում է 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի առաջին մասի 40-րդ էջում կա մի շտրիխ կոդ, որը հղում է ինչ-որ ֆեյսբուքյան գրառման որտեղ մասնավոր ինչ-որ կլինիկայի էջ է, պետության կողմից չվերահսկվող բովանդակությամբ։ Բա որ վաղը այդ էջի բովանդակությունը փոխվի ով է պատասխանատու դրա համար... կամ մի գուցե թաքնված գովազդ է...

Լավ բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկար, որ էդ Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը ասեր էդ հարյուրավոր միլիոն դրամները որ տվեցինք լուծարվող ընկերություններին, չէիք կարա դրա փոխարեն ԿԳՄՍ-ի համար մի հատ սերվեր ստեղծել իրա դատաբազայով, որտեղ կտեղադրվեին բոլոր դասագրքերի համար նախատեսվող թվայնացված նյութերը ու պետական վերահսկողության տակ կլինեին դրանք։

Էհ, քանի կա «գրդոնը» ում ա պետք մտածելը։

Հ.Գ. Եվ ասեմ սա միակ նման հղումը չի նոր դասագրքերում:

Հ.Գ. 2. Եվ մի նկատառում էլ ԿԳՄՍ-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցումը ունի տարիքային սահմանափակում սկսած 13 տարեկանից, մինչդեռ 2-րդ դասարանի աշակերտները սովորաբար 7 տարեկան են»:

Հայաստան Արմեն Եղիազարյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին