f

Անկախ

Ռաֆայել Մանուկյանը նշանակվել է Երևանի դատախազ. կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝

  • Ռաֆայել Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Սաշիկ Ավետիսյանը նշանակվել է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Սոնա Մարգարյանը նշանակվել է գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Արսեն Գևորգյանը նշանակվել է գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  • Արտակ Թադևոսյանը նշանակվել է գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ից:
  • Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Աշոտ Կոստանյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արծրուն Ալեքսանյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Իգոր Ալավերդյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արբակ Զաքարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
  • Արտակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պողոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Տաթևիկ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արման Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արման Ալիխանյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Տիգրան Հակոբյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռոբերտ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Հայկուհի Ղարիբյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վարդան Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Սերգեյ Միրզոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Դավիթ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գեղամ Մկրտչյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արսեն Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տիգրան Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գրիգոր Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արթուր Սարգսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գոհար Ադոնցը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին:
  • Գևորգ Ավետիսյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:
  • Վազգեն Վարդանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի դատախազի պաշտոնից:
  • Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Համլետ Ադամյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոնին:

Հայաստան Աննա Վարդապետյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին