f

Անկախ

ԵՍ “ԴԻՆՈԶԱՎՐ” ԵՄ


Ես “դինոզավր” եմ: Այո՜, “դինոզավր”: Ես այն ժամանակների ծնունդն եմ, երբ լրագրողները գրում էին ինչի մասին ցանկանային: Եվ նրանց լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները տպագրում էին այդ հոդվածները: Ինչից օգտվելով էլ այսօրվա մեր վարչապետը լինելով ուսանող՝ դարձավ հանրաճանաչ լրագրող: Այն ժամանակ լրագրողների մուտքն ազատ էր բոլոր կառավարական շենքեր՝ բոլոր աշխատանքային ժամերին: Այն օրերին նրանք կարող էին առանց թույլտվություն հայցելու հանդիպել իրենց ուզած ցանկացած պաշտոնյայի հետ:

ՀՀ ղեկավարությունն ու նրանց ենթակաների մի մասն այն օրերին զբաղված էին հանրային սեփականությունը սեփականաշնորհելու կարևոր գործով: Սեփականության, որն այն օրերին դեռ անվանվում էր ժողովրդական: Եվ այն օրերի ՀՀ ղեկավարները դեռ մոտավորապես նույն ֆինանսական վիճակում էին, ինչ մյուս քաղաքացիները: Այդ թվում նաև լրագրողները:

Ես այն լրագրողն եմ, որին չեն հետաքրքրում հոնորարները, դրսի և ներսի սորոսների դրամաշնորհներն ու ընթերցողների “լայքերը”: Ինձ հետաքրքրում է մեր երկրի ու նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը: Այդ պատճառով էլ անդրադառնում եմ այնպիսի թեմաների, որոնք համարվում են տաբու, կամ չեն խրախուսվում իշխանությունների կողմից: Ու դա անում եմ, մի քիչ էլի գովեմ ինձ, այնպիսի համոզիչ փաստարկներով, որ կարողանում եմ հասնել գոնե մասնակի հաջողության: Կամ, առնվազն, բազմաթիվ տաբուներով ու կեղծ բարեպաշտությամբ սահմանափակված մեր հանրությանն ու իշխանություններին տեղեկացնում եմ, որ կա այդպիսի պրոբլեմ:

Այդ գործունեության իմ ամենամեծ հաջողությունն այն է, որ Ջավախքն այսօր չի հայտնվել Արցախի վիճակում: Ինչի ցանկությունը, հատկապես, նախագահ Սաակաշվիլիի օրոք, ունեին այն նույն պետությունների ղեկավարները, որոնք կարողացան հայաթափել Արցախը: Նրանց օգնում էին հայաստանյան նրանց “կողմնակիցները”, որոնք փնովում ու հայակործան էին անվանում Սաակաշվիլիի ցանկացած ջավախանպաստ գործունեությունը: Նույնիսկ երկրամասի գազաֆիկացումը, ինչը վերացրեց բնակչությանը կեղեքող՝ բալոններով գազ վաճառելու բիզնեսը:

Այդ մարդիկ 2 քրիստոնյա ժողովուրդների միջև նույնիսկ ջանում էին հրահրել կրոնական հակամարտություն: Հարևան ժողովուրդների, որոնք երբեք չեն պատերազմել, ինչը բացառիկ երևույթ է աշխարհում:

Գրիգոր Էմին-Տերյան

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ: Սա ՞Հրապարակ՞ օրաթերթում տպագրված “ԴԻՆՈԶԱՎՐԸ”՝ “ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ” ՄԱՍԻՆ՞ իմ հոդվածի առաջին մասն է, որի թերթային տարբերակը նորմալ է տպվել, իսկ Ինտերնետայինը, ցավոք, կոմպյուտերային խոտանի պատճառով չի կարդացվում: Այդ պատճառով էլ այն չեմ տեղադրել: Կտեղադրեմ հոդվածիս երկրորդ՝ “ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ” մասի հետ, եթե, իհարկե, թերթն ուղղի Համացանցում տեղադրվածի համակարգչային խոտանը:

Գրիգոր Էմին-Տերյան ՖԲ Գրառում Լրագրողներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին