f

Անկախ

«Փաստ». Ի՞նչ է առաջարկելու Արշակ Կարապետյանը. ուշագրավ բացահայտումներ ու գնահատականներ են սպասվում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծումը և այն ներկայացնելու է հանրության դատին: Ծրագրում մանրամասն ներկայացվելու են Կարապետյանի և իր համակիրների մոտեցումները ՀՀ առաջ ծառացած կարևորագույն տարբեր հարցերում։ Թե կոնկրետ ինչ դետալներ կան ծրագրում, ճշտել դեռևս չհաջողվեց: Սակայն հաշվի առնելով նրա քաղաքական հայտ ներկայացնելու հայտարարության, ինչպես նաև օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի բովանդակությունը, այն կարող է բավական ուշագրավ գնահատականներ ու բացահայտումներ պարունակել:

Ի մասնավորի, Կարապետյանը վերջերս նշել էր, որ հայ ժողովրդի համար այս պատմական աղետի և ողբերգության համար պատասխանատուն միանշանակ Հայաստանի ղեկավարությունն է։ «Սովորաբար դավաճանություն է համարվում, երբ որևէ մեկը տեղեկատվություն է փոխանցում թշնամուն, բայց դավաճանություն է համարվում նաև գիտակցված գործողությունը կամ անգործությունը հօգուտ թշնամու, որը հանգեցնում է լուրջ հետևանքների, այս դեպքում՝ Արցախի կորստի։ Դավաճանություն է հրաժարվել պաշտպանել սեփական քաղաքացիներին, իսկ Արցախում ապրում են հայկական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիներ։ Մենք բոլորս վկա ենք այս դավաճանությանը, և ես այլ բառ չեմ գտնում»,- ասել է Կարապետյանը։

Ի դեպ, նա նաև նշել է, թե ազգային անվտանգության ապահովման հարցերում իր տեսակետը երբեք չի համընկել Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ իշխանությունները, մեղմ ասած, կոմպետենտ չեն այս հարցում։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը, ըստ պաշտպանության նախկին նախարարի, մեր դեպքում դա կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արշակ Կարապետյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին