f

Անկախ

ԱՄՆ-ի հանրային աջակցությունը ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմին նվազում է


Համասի դեմ Իսրայելի պատերազմին ԱՄՆ-ի հանրային աջակցությունը նվազում է, և ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ Իսրայելը պետք է հրադադար հայտարարի հումանիտար ճգնաժամի վերածված հակամարտությունում:

Reuters/Ipsos-ի նոր հարցման համաձայն, հարցվածների մոտ 32%-ն ասել է, որ «ԱՄՆ-ը պետք է աջակցի Իսրայելին։ Ավելի վաղ հոկտեմբերի 12-13-ն անցկացված հարցման ժամանակ 41%-ն է եղել այս տեսակետին։

Նրանց մասնաբաժինը, ովքեր կարծում են, որ «ԱՄՆ-ը պետք է չեզոք միջնորդ լինի» հասել է 39%-ի։ Հարցվածների 4 տոկոսն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի պաղեստինցիներին, իսկ 15 ​​տոկոսը նշել է, որ ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է ներգրավվի հակամարտության մեջ։ Երկու ցուցանիշներն էլ նման են մեկ ամիս առաջ եղածին։

ԱՄՆ-ի հանրային աջակցության անկումը, որը դիտարկվում է նոր հարցման մեջ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների և հատկապես տարեց տարիքի հարցվածների շրջանում, հաջորդել  է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ շաբաթներ տևող  իսրայելական ուժեղ ռմբակոծություններին և ցամաքային մարտերին։ 

Հակամարտության սկզբից, ըստ Գազայի հատվածի առողջապահության պաշտոնյաների,  ավելի քան 11,000 պաղեստինցի է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով, որոնց մոտ 40%-ը երեխաներ են:

Գազայի ճգնաժամը միջազգային բողոք է առաջացրել, որը վերջին օրերին կենտրոնացած է առափնյա բազմամարդ  անկլավում բժշկական ենթակառուցվածքի ոչնչացման վրա: Գազայի ամենամեծ հիվանդանոցում փակված պաղեստինցիները երեքշաբթի եղբայրական գերեզման են փորել՝ Իսրայելի շրջափակման պատճառով  մահացած հիվանդներին  թաղելու համար:

Reuters/Ipsos-ի հարցման մասնակիցների 68%-ը նշել է, որ համաձայն է այն պնդմանը, որ «Իսրայելը պետք է հրադադար հայտարարի և փորձի բանակցել»:

Հարցմանը մասնակցած դեմոկրատների մոտ երեք քառորդը և հանրապետականների կեսը պաշտպանել են հրադադարի գաղափարը՝ ի տարբերություն Ջո Բայդենի, որը մերժել էր արաբ առաջնորդների, այդ թվում՝ պաղեստինցիների կոչերը՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա հրադադարի հասնելու համար: Փոխարենը, Բայդենի վարչակազմը Իսրայելին կոչ է արել անել հնարավորը՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։

Իսրայելը մինչև հիմա մերժում  է երկարատև դադարների կամ հրադադարի մասին ցանկացած խոսակցություն՝ ասելով, որ ՀԱՄԱՍ-ը կօգտագործի ժամանակը վերախմբավորվելու և իր դիրքերն ուժեղացնելու համար:

Իսրայելի համար պոտենցիալ անհանգստացնող նշան է, որ հարցվածների միայն 31%-ն է ասել, որ կողմ է Իսրայել զենք ուղարկելուն, մինչդեռ 43%-ը դեմ է այդ գաղափարին: Իսրայելին զենք ուղարկելու աջակցությունն ամենամեծն էր հանրապետականների շրջանում, մինչդեռ դեմոկրատների մոտ կեսը դեմ էր դրան:

Համեմատության համար նշենք, որ 41%-ն ասել է, որ կողմ է Ուկրաինա զենք ուղարկելուն, մինչդեռ 32%-ը դեմ է դրան, մնացած մասը վստահ չէ: Ուկրաինային զենք ուղարկելու աջակցությունն ավելի մեծ էր դեմոկրատների շրջանում։

Reuters/Ipsos-ի հարցումն անցկացվել է առցանց ողջ երկրում, դրան մասնակցել է 1006 չափահաս:

Աշխարհում ԱՄՆ Իսրայել-Համաս հակամարտություն սոցիոլոգիական հարցումներ

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին