f

Անկախ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը եւ Շվեյցարիան աջակցում են ՀՀ-ում գտնվող փախստականներին՝ 555 մլն դոլարի չափով


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Շվեյցարիայի կառավարության կողմից 500,610 ֆրանսիական ֆրանկի (մոտ 555,000 ԱՄՆ դոլար) ներդրումը` աջակցելու հազարավոր փախստական ընտանիքներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանում: Շվեյցարիայի Զարգացման Գործակալության (ՇԶԳ) միջոցով հաստատված օժանդակության շնորհիվ, որը Շվեյցարան տրամադրում էր նոյեմբերի 1-ից, նախատեսված է հումանիտար օգնություն ցուցաբերել առավել կարիքավորներին:

«Շվեյցարիայի ներդրումը կօգնի ՊՀԾ-ին լուծել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակություն հաստատած փախստականների հրատապ կարիքները՝ հնարավորություն տալով մեզ տրամադրել ինչպես անհրաժեշտ պարենային օգնություն, այնպես էլ նույնչափ անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն», - ասել է ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը կարիքավորներին աջակցելու իրենց հանձնառության համար:

«Առավելապես, մենք շատ գոհ ենք, որ այս աջակցությունը, թեև այն կյանքի հեռանկարների վերականգնման ավելի երկարաժամկետ տեսլականի մի մասն է, կարող է տրամադրվել առանց մեծ ուշացման», - նշել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ` Վերներ Թութը, ով նաև պատասխանատու է Հայաստանում Շվեյցարական համագործակցության ծրագրի համար։

Այս նախաձեռնությունը համահունչ է ՊՀԾ-ի ընթացիկ ծրագրի՝«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» հետ և ունի երկկողմանի մոտեցում. առաջինը, որը կենտրոնացած է սննդի անմիջական կարիքների գնահատման և բավարարման վրա, իսկ երկրորդը, որը նպատակ ունի խթանել փախստականների ինտեգրումը և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:

Ավելի քան 100,600 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և ապաստանել Հայաստանում, երբ իրավիճակը սրվեց անցած սեպտեմբերին։ Նրանք բոլորն էլ բախվում են լուրջ մարտահրավերների՝ ապահովելու հիմնական կարիքները, ներառյալ սնունդն ու հոգեբանական աջակցությունը՝ տրավման և սթրեսը հաղթահարելու համար։

ՊՀԾ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող և՛ ազգային, և՛ միջազգային գործընկերների հետ՝ կառավարության ջանքերին աջակցելու և բնակչությանը պարենային արդյունավետ օժանդակությամբ ապահովելու նպատակով:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր Շվեյցարիա մարդասիրական օգնություն արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին