f

Անկախ

Սարգիս Վարդանյան. «Այսպիսի մրցաշարերի անցկացումը խթանում է սպորտի զարգացմանը»


Հայաստանում  կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում 79 կգ քաշային կարգում, տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով, բրոնզե մեդալի արժանացավ  պրոֆեսիոնալ մենամարտերով զբաղվող Սարգիս Վարդանյանը:
 Ձեռքբերումն իրավամբ արժանի է գովասանքի, քանի որ հայ մարզիկն այս առաջնությունում առաջին քայլերն արեց սամբոյում՝ պատվով ներկայացնելով Հայաստանը:

Անկախի հետ զրույցում Սարգիսը կիսվում է տպավորություններով՝ կարևորում այս  ձեռքբերումը՝ հետագայում սամբոյով զբաղվելու և ավելի բարձր արդյունքներ գրանցելու նպատակով: 


-Շնորհավորում ենք ԱԱ-ում տպավորիչ ելույթների և մրցանակակիր դառնալու կապացությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: 10-օրյա ուսումնամարզական հավաք ենք անցակցրել «Օլիմպավանում»՝ օրական 3 անգամ մարզվելով՝ տեխնիկա-տակտիկայի վրա շեշտը դնելով:
Տրամադրվածությունը մարտական էր, պատասխանատվությունը՝ մեծ, քանի որ մեր երկրում էր կայանալու այս կարևոր ստուգատեսը:


-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
-Առաջնությունն անցավ բարձր մակարդակով, Հայաստանը պատվով ընդունեց բոլոր երկրների ներկայացուցիչներին: Մասնակիցների շարքում աշխարհի լավագույններն էին, ուժեղագույնները, որովհետև մրցաշարում ելույթ էին ունենում իրենց երկրների չեմպիոնները, առաջին համարները:
Ասեմ, որ սամբոյով գրեթե չեմ զբաղվել, մրցակիցներս փորձառու և ուժեղ մարզիկներ էին, հատկապես Դաղստանի ներկայացուցիչը, որը աշխարհի կրկնակի չեմպիոն էր մարտական սամբոյում, նաև զբաղվում էր խառը մենամարտերով՝ հանդես գալով MMA ռինգերում: Ավելի լավ կարող էի հանդես գալ և ավելի լավ արդյունք ցույց տալ, պարզապես փորձ չունեի:


-Հայաստանը տպավորիչ առաջնություն անցկացրեց, որքա՞նով է կարևոր նման պատասխանատու ստուգատեսերի անցկացումը:


-Այսպիսի մրցաշարերի անցկացումը խթանում է սպորտի զարգացմանը: Մեզ տեսնելով՝ մոտիվացիա է առաջանում պատանիների մոտ, որ սկսեն զբաղվել սպորտով՝ ձգտելով հասնել բարձունքների: Կարևորագույն կողմերից է նաև, որ  աշխարհում ճանաչում են մեր երկիրը, խոսում են Հայաստանի մասին: Այս դժվար ժամանակահատվածում  ևս մեկ անգամ տեսնում են ու համոզվում, որ հայերն ուժեղ են: 
-Ի՞նչ տվեց ձեզ այս ձեռքբերումը:
-Այս ձեռքբերումը մոտիվացիա էր ինձ համար, որ ավելի շատ սկսեմ զբաղվել սամբոյով և ավելի և ավելի լավ արդյունք ցույց տամ Եվրոպայի և աշխարհի հետագա առաջնություններում:  Ես հիմնականում զբաղվում եմ պրոֆեսիանալ մենամարտերով, մասնավորապես MMA-ով, այս ձեռքբերումը հնարավորություն ընձեռեց, որ զբաղվեմ նաև սամբոյով,  գիտակցում եմ, որ կարող եմ ավելիին հասնել:
Իսկ առաջիկայում՝ նոյոեմբերի, 25-ին վարկանիշային պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնեմ ֆրանսիացի փորձառու մարզիկի հետ: 

Հայաստան Երևան Սպորտ սամբո աշխարհի առաջնություն բրոնզե մեդալ Սարգիս Վարդանյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին