f

Անկախ

Շուրջ հինգ ամիս ապօրինի կալանքի տակ է պահվում Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանը


Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը շուրջ հինգ ամիս է պահվում է ապօրինի կալանքի տակ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Միևնույն նախագահողի կողմից կայացվել է կալանքը երկարացնելու որոշումը, և մերժվել կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։

 

«Ուշագրավ է, թե ինչ անհիմն մեղադրանքով և անպատշաճ պատճառաբանությամբ է ֆորմալիզացվում զինվորական մարդուն ազատությունից զրկելը։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ասլանյանը մեղադրվում է այն զենքն ու ռազմամթերքը պահելու համար, որն օրինական կարգով տրամադրվել է իրեն» - նշել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։

 

Ըստ պաշտպանի՝ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը, սակայն պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է նման տեսակի ենթադրյալ հանցագործության դեպքը ՀՀ քննչական կոմիտեում քննվելու փոխարեն քննվում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ իրականացվողը դուրս է զուտ իրավական համատեքստից և ունի թաքնված այլ նպատակներ։

 

Մինչդատական վարույթի տվյալների գաղտնիությամբ պայմանավորված՝ պաշտպանական թիմի կողմից այս պահին ավել մանրամասներ չեն կարող ներկայացվել, սակայն նրանց համոզմամբ  գործի հիմքում իրավական առումով աբսուրդային մեղադրանք է։ Փաստաբաններն այդ մեղադրանքն ուղղակիորեն հերքող ապացույցները ներակայացրել են դատարան և վարույթն իրականացնող մարմնին, սակայն անհայտ պատճառներով այդ ապացույցներին ո՛չ դատարանը, ո՛չ էլ վարույթն իրականացնող մարմինը որևէ անդրադարձ չեն կատարել։

 

Նախկինում Նորայր Ասլանյանին կալանավորելու մասին որոշումներում իրավապահ համակարգը ներկայացնում էր երկու փաստարկ. առաջինը, որ զինվորականը կարող է խոչընդոտել քննությանը, քանի որ վայելում է հեղինակություն հանրության շրջանում, և երկրորդ՝ որ կարող է թաքնվել քննությունից՝ հեռանալով Արցախ։ Հինգ ամիս  քննությունը իրականացնելուց և Արցախի ամբողջական հայաթափումից հետո, ըստ փաստաբանների, առնվազն տարակուսելի է, թե որքանով են քննությանը խոչընդոտելու և Արցախ մեկնելու պատճառաբանություններն արդիական։ 

 

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ 2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը։

 

###

Նորայր Ասլանյան կալանք Արցախ Արցախի ՊԲ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին