f

Անկախ

5 անշարժ գույք, ավելի քան 477 մլն դրամ տարեկան եկամուտ և այլն․ Հայկ Մարությանի թիմակիցն իրենից հարուստ է. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։

Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս։

Անհատական բնակելի 2 տները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։ Բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2016 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2022 թվականին Կենտրոն վարչական շրջանում։ Հողամասը 2019 թվականին ձեռք է բերվել Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում։

Գրիգորյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2017 թվականի արտադրության, Nissan մակնիշի։

Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 605 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար դրամ։

Որպես այլ ներդրումներ Գրիգորյանը նշել է «Ամազոն» եւ «Գուգլ» ընկերությունները, որոնցից համապատասխանաբար ստացել է 125 հազար եւ 175 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ նա մասնաբաժին ունի նաեւ այս ընկերություններում։

Նրա բանկային ավանդները կազմել են 125 հազար ԱՄՆ դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 30 մլն դրամ, 250 հազար եվրո, 780 հազար ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 մլն դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար։

Գրիգորյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 477 մլն 503 հազար դրամ, որից դրամով ստացած միակ եկամուտը դա 75 հազար դրամն է Երեւանի քաղաքապետարանից։

963 հազար ԱՄՆ դոլար Գրիգորյանը ստացել է գույքի օտարումից, գործարքի մյուս կողմը եղել է «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք» ընկերությունը, սակայն այդ մասին այլ մանրամասներ նշված չեն։

Գրիգորյանն ունի նաեւ մասնաբաժին «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում, որի տնօրենն է հանդիսանում եւ որից էլ ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար գումար։
«Հոսթել Ինտերնեյշնըլ»-ից էլ որպես եկամուտ ստացել է 144 հազար ԱՄՆ դոլար։
Գրիգորյանի ստացած փոխառությունները կազմել են 8 հազար 700 ԱՄՆ դոլար։

Գրիգորյանը նաեւ բաժնեմասեր ունի «Հոսթել Ինթերնեյշնլ կորպրոացիա»-ում 50 տոկոս, «Ագրիլենդ Սիներջի» եւ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում էլ՝ 100-ական տոկոս բաժնեմասեր։

Համեմատության համար նշենք, որ Մարությանն ունի 23 անշարժ գույք եւ 310 մլն տարեկան եկամուտ, իսկ նույն կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը՝ 5 անշարժ գույք, սակայն 477 մլն տարեկան եկամուտ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Հայկ Գրիգորյան ունեցվածք Հայկ Մարության Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին