f

Անկախ

Պետական գաղտնիք հրապարակելու համար Հայկ Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի.Տիրան Խաչատրյան


Եթե խնդիրը մարդկանց հայրենիք վերադարձնելն է՝ կարելի է առանց գումարի էլ ծառայությունից նախկինում խուսափածներին ներում շնորհել, բայց մեծ գումարի դեպքում սա շահույթ ստանալու, մարդկանց կեղեքելու նպատակ հետապնդող մի բան է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ -լեյտենանտ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պարգամավոր Հայկ Սարգսյանի հեղինական օրենքի նախագիծին, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից։

«Այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով կյանքում հաջողել են ու ունեն հնարավորություն՝ այս նախագիծն հնարավորություն կտա խուսափել հայրենիքին ուղղակի ծառայություն մատուցելուց։ Շատերը կարող են ասել, որ այդ գումարը փոքր է, քիչ արդյունավետություն կարող է ունենալ, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել. ավելի լավ է մարդ բանակում հասկանա, թե ինչ բան է հայրենիքը, իր անմիջական մասնակցությամբ ցույց տա իր հայրենասիրությունը, քան սրանից-նրանից թալանածով կամ ձեռք բերած գումարով ասի՝ ես էլ եմ հայրենասեր, ես էլ եմ իմ պարտքն հայրենիքի նկատմամբ կատարել։ Սա կարող է հայրենասիրությունն արժեզրկելու և դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխելու խթան հանդիսանալ»։

 

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ հակառակ ազդեցությունն ունենա ու ոչ թե նպաստի մարդկանց ներգաղթին, այլ հակառակը՝ արտագաղթի նոր ալիք սկսվի, այսինքն՝ մարդիկ հեռանան այն մտքով, որ գումար կկուտակեն, կվերադառնան ու գումարով կազատվեն՝ Խաչատրյանն ասաց, իսկ եթե մարդիկ գնան ու չստացվի այդ գումարն աշխատել, ի՞նչ են անելու։ «Պետք է բոլորին պարզ լինի, եթե պարտադիր ժամկետային ծառայություն է, ապա դա բոլորի վրա պետք է համատարած ազդի, այսինքն՝ այն մարդը, ով առանց լուրջ հիմնավորումների հրաժարվում է ծառայությունից, պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության»։

Անդրադառնալով այսօր Հայկ Սարգսյանի հրապարակած թվերին, ըստ որոնց՝ վերջին 9 տարում ժամկետային նորակոչիկների թիվը 44 տոկոսով նվազել է՝ Խաչատրյանն հարցրեց, թե ով է այդ թիվն ապագաղտնիացրել։ «Այդ թիվը, իհարկե, շարոնակում է գաղտնիք լինել։

Նա այդ գաղտնիքը հրապարակելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, ո՞վ է թույլ տվել այդ թիվն ապագաղտնիացնել։ Ժամկետային զինծառայողների զորակոչի, քանակական կազմի մասին ենթադրություններ անելը, թվակազմը ներկայացնելը ոչ ոք չի ապագաղտնիացրել։ Այդ թվի աճի, պակասեցման հրապարակումները շատ լավ ինֆորմացիա է հակառակորդին՝ իրական վիճակը գնահատելու համար»։

Տիրան Խաչատրյան Հայկ Սարգսյան պետական գաղտնիք Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին