f

Անկախ

Ալեքսանդր Սպենդիարեանին և Ղազարոս Սարեանին նվիրուած համերգ Քյոլնում, Գերմանիա


 Գերմանիայի Հայոց Թեմի և Քէօլնի կաթողիկէ Bildungswerk-ի կազմակերպությամբ, Լոնդոնի Klingen Երգչախումբ ու Մշակութային Ասոցիացիաի, Երեւանից Ալեքսանդր Սպենդիարեանի եւ Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանների համագործակցությամբ Նոյեմբերի 10ին 2023 Քէօլնի «Domforum» համերգասրահի մէջ տեղի ունեցաւ հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարեանին (1871-1928) և Լազար (Ղազարոս) Սարեանին (1920-1998) նվիրուած համերգ։

Նշենք, որ Դոմֆորում համերգասրահը գտնվում է Քյոլնի դեմքը հանդիսացող Կաֆեդրալ տաճարի հարևանությամբ՝ այն դարձնելով խորհդավոր և բացառիկ երաժշտական կենտրոն։

 

Համերգի ամբողջ ծրագիրը կազմել  էր միջոցառման գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը երկու կոմպոզիտորների ծանօթ ու անծանոթ մի շարք ստեղծագործություններից, որոնք Քյոլնում հնչեցին առաջին անգամ։ 

 

Փայլուն կատարումներով հանդէս եկան Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր Լոնդոն), Անուշ Նազարյանը (սոպրան, Քէօլն), Մարիա Փալազեանը (դաշնամուր, Լոնդոն), Յակոբ Մուրադյանը (հոբոյ, Լոնդոն), ինչպէս նաեւ լարային քառեակը Քէօլնից (Լյուսի Հովհաննիսյան՝ 1-ին ջութակ, Աստա Մամիկոնյան՝ 2-րդ ջութակ, Սարգիս Սարուխանյան՝ ալտ, Դմիտրի Գորնովսկի՝ թավջութակ)։

Նշենք, որ անվանի կոմպոզիտորների բվագախմբային ստեղծագործությունները այս կազմի համար փոխադրել էր մաեստրո Սիփան Օլահը, հնարավորություն ընձեռելով կամերային կազմով կատարելու այս հոյակապ երաժշտական գործերը։

 

Ծռագրում ընդգրկված էին Սպենդիարյանի Երևանյան Էսքիզներից «Էնզելին», Ղրիմյան Էսքիզներից «Ղայթարման», Սարյանի «Ադաջիո և Պար» ստեղծագործությունը, Սիմֆոնիկ Սերենադից «Սերենադ» առաջին մասը։

Մի շարգ գործիքային անսամբլային ստեղծագործություններ՝ ինչպես նաև երկու կոմպոզիտորների լիրիկական րոմանսները։ 

 

Համերգի բացումը կատարեցին Domforum-ի փոխտնօրէն Ռայնէր Վիլլը եւ Առաջնորդարանի քարտուղար Սայաթ սարկաւագ Բոյաջյանը։

 

Համերգի ավարտին Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր երաժիշտներին՝ բարձրակարգ կատարումների ու մի փոքր Հայաստան ու հայ մշակույթ ներկաներին ներկայացնելու համար և իր օրհնությունը փոխանցեց նրանց իրենց հետագա ստեղծագործական կյանքի ճանապարհին։

 

Նկարները՝ Edmond Haghnazarian 

 

Ալեքսանդր Սպենդիարեանին և Ղազարոս Սարեանին նվիրուած համերգ Քյոլնում Գերմանիա Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին