f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Արցախցիների 40 տոկոսը լքել է մարզի գյուղաբնակ համայնքները


Շիրակի մարզի գյուղաբնակ համայնքներում ապաստանած արցախցիների  սոցիալական վիճակը գնալով վատթարանում է։ Եթե իրենց հայրենիքից բռնի տեղահանված  մեր հայրենակիցների  թվականակն առաջին օրերին մարզում զգալի էր, եւ ըստ պաշտոնական վիճակագրության շուրջ 4000 արցախցի էր հանգրվանել Շիրակում, ապա այսօր նրանց թիվն օր օրի կրճատվում է։«Սոցիալական պայթյուն չեմ սպասում, բայց անհատական ճգնաժամային իրավիճակների ականատեսն ենք արդեն։ Շիրակի մարզի գյուղերում հաստատված արցախցիների մոտ 40 տոկոսն արդեն դուրս է եկել, տեղափոխվել են քաղաքներ,  արտագաղթել այլ երկրներ, որովհետև գյուղերում ոչինչ չարվեց, որ մնան։ Այդքան բարձրաձայնեցի, որ պետությունը, նաև մեծահարուստները, ովքեր կարող են, սեփականացնեն գյուղերի տները, տրամադրեն մեր արցախցիներին, բայց ոչինչ չարվեց։ Եթե այսպես շարունակվի, բոլորն էլ կգնան, մինչդեռ ամեն գյուղում միանգամից 15-20 անդամ էր ավելանում։ Ստացվում է՝ ոգևորությունը, ցանկությունը, որ մեր դատարկվող, մահացող  գյուղերը փրկելու տարբերակ կար, այլևս չի լինի․․․»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ով գրեթե ամենօրյա ռեժիմով մարզի գյուղերում է, շփվում արցախահայերի հետ։


«Սկզբում լավ դիմավորեցին, տարատեսակ օգնություն ցուցաբերվեց, ժամանակավոր տեղավորվեցին, բայց եկել է ժամանակն ու արդեն շատերը կրկին բնակարանի, կացարանի խնդրի առաջ են կանգնած, մեկին մեկ ամիս, մյուսին մեկ տարի ժամանակով էին բնակարան տրամադրել, իսկ ժամանակը թռնում է։ Մի էտապ օգնության տեմպը բավական բարձր էր, բոլոր կողմերից օգնեցին, հիմա այդ աջակցության տեմպը ընկել է, հասկանալի է, որ անվերջ չէ, ինչպես ասում են՝ մի քամի էր, նույնիսկ վախենում եմ, որ սկզբնական հոգատարությունը, որ ցուցաբերվեց մեր հայրենակիցների հանդեպ, հիմա հակառակ ազդեցությունն է թողնելու»,ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս պահին ամենակարևոր խնդիրը ձմռանը դիմակայելն է։« Գիտենք, որ շատ տներ զուրկ են կենցաղային տարրական պայմաններից անգամ։ Այս տարի վառելիքի խնդիրն ավելի սուր է, քանի որ մարզի գյուղերում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրկնակի կրճատվել է, մարդիկ այլևս անասուն չեն պահում, որից ոչ միայն միս ու կաթնամթերք էին ստանում, այլ՝ վառելիք, աթար այլևս չկա։Հիմա մյուս տարբերակը քարածուխն է, բայց էստեղ էլ այլ խնդիր կա․ քարածխի վառարանները տարբեր են, սովորական  բարակ թիթեղյա վառարաններ չեն, իսկ Հայաստանում 30 տարուց ավելի է քարածխի վառարան չի ներմուծվել կամ արտադրվել, եթե հաջողվում է գտնել, ապա հատուկենտ։ Այդ ամենի համար պետությունն իր ռազմավարական պլանը պետք է մշակի, բայց ում ենք ասում․․․․ »։

Վահան Թումասյանից հետաքրքրվեցինք՝  թե որոշ տեղեկությունների համաձայն՝ պետությունն արգելել է հասարակական կազմակերպություններին օգնել արցախցիներին՝ համարելով, որ դա պետության գործառույթն է եւ ավելորդ միջամտություն է։  «Ես անջատել եմ փոխադարձ հարաբերությունները, եւ եթե ես գտնում եմ, որ ընտանիքը կարիքի մեջ է, ուրեմն պետք է օգնեմ։  Իսկ եթե համարձակվեն ինձ նման բան պարտադրել, հաստատ լուրջ չեմ վերաբերի»,-ասաց նա։

 

արցախցի բռնի տեղահանվածներ Շիրակի մարզ Վահան Թումասյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին