Ադրբեջանի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։
Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Ավագ լեյտենանտ Բենդալիև Էլսուն հրազենով կրակել է ինքն իր վրա»,- հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ ինքնասպան լինելու փաստը հաստատել են Ադրբեջանի զինվորական դատախազությունում։
Հարուցվել է քրեական գործ։