f

Անկախ

ՀՅԴ-ն PES –ի կոնգրեսում ներկայացրել է Արցախահայության իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը


Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ, Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում նոր ղեկավարություն։ ՀՅ Դաշնակցությունը, իբրև դիտորդ անդամ, PES-ին անդամակցում է 2015 թվականից։ ՀՅԴ պատվիրակությունը ներկայացնում էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և  ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճյանը։

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է Կոնգրեսի աշխատանքներին, որի շրջանակներում շուրջ երկու տասնյակի հասնող հանդիպում-քննարկումներ ունեցել՝ այդ թվում եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և Եվրոպական խորհրդարանի սոցիալիստ պատգամավորների հետ։

Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ստեղծված իրավիճակը, կարևորել են արցախահայության իրավունքների լիակատար պաշտպանության, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրավունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության, հակամարտության համապարփակ և արդար կարգավորման անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական հետագա ռազմական սադրանքների կանխման, ինչպես նաև իրագործված ցեղասպան գործողությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու քաղաքական առաջնահերթությունները։

ՀՅ Դաշնակցությունը, ինչպես Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցի միջոցով, այնպես էլ կուսակցության միջազգային հարաբերությունների ողջ կարողականությամբ շարունակելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շահերի պաշտպանության աշխատանքները։

Հայաստան ՀՅԴ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին