Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գոհ չէ քաղաքի արտաքին գովազդի ձևավորման որակից։ Նա այդ մասին հայտնեց այսօր՝ նոյեմբերի 13-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Որակական խնդիրեր կան՝ սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով: Ո՞վ է աշխատել դրա ձեւավորման, նախագծման, դիզայնի վրա։ Այստեղ գուցե ճաշակային հարցեր կան, ու գուցե ես սուբյեկտիվ եմ, բայց իմ աչքին լավ չի նայվում»,– ասաց նա։
Ավինյանը հավելեց, որ այս պահին արդեն պատրաստ վահանակները կտեղադրվեն, բայց հետագայում դրանց դիզայնը պետք է քննարկվի։