f

Անկախ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանից պահանջել է օգնել Գազայում պատանդներին ազատելու հարցում


Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափ և Լիբանան հակամարտության տարածման սպառնալիքի կապակցությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ զրուցել է Իրանի իշխանությունների հետ և կոչ է արել նրանց Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումից հասնել պատանդների ազատ արձակմանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել նաև լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը զերծ պահել Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելուց:

«Ես խոսել եմ Իրանի հետ և երկու բան եմ խնդրել։ Առաջինը՝ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու նպատակով, երկրորդ՝ ասել «Հըզբոլլահին», որ նրանք չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծեն, որի դեպքում այդ հակամարտությունն ամբողջությամբ կհեղեղի Լիբանանը»,-ասել է նա։

 

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափին և Լիբանանում հակամարտության տարածման սպառնալիքի կապակցությամբ․ Լիբանանը, նրա խոսքով, Իսրայելի վրա «Հըզբոլլահի» լայնածավալ հարձակման դեպքում կարող է «ողջ չմնալ»:

Գուտերեշը դժվարացել է գնահատել, թե ինչպես են Իրանում արձագանքել իր պահանջներին։

«Ես չգիտեմ։ Նրանք միշտ ասել են, որ կապ չունեն տեղի ունեցածի հետ, բայց հրապարակավ հայտարարում են հակամարտության ընդլայնման վտանգի մասին։ Դա մի տեսակ շատ խորհրդավոր է»,-ասել է նա:

Անտոնիո Գուտերեշ Իրան պատանդներ պաղեստինա-իսրայելական հակամարտություն Աշխարհում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին