f

Անկախ

Թուրքերը մտել էին մեր թաղամաս, բարձրախոսով ասում էին, եթե դուրս չգաք՝ բոլորին կմորթենք․ արցախցի ընտանիքը օգնության կարիք ունի` աշխատանք են փնտրում


Արցախցի Մարինե Գաբրիելյանի 8 հոգանոց ընտանիքը, որոնցից 3-ը անչափահաս երեխաներ են, օգնության կարիք ունի։

«Փաստինֆոյի» հետ զրույցում կինը պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո երեխաների ու մոր հետ ապաստանել էին Ստեփանակերտում՝ ամուսնու մոր բնակարանում։ Ասում է՝ 2 տուն են կորցրել հիմա ամեն ինչ զրոյից սկսելու ուժ գրեթե չի մնացել։
«Ամուսինս 4 պատերազմ է տեսել, հիմա ծանր հիվանդություն ունի։ Նրա եղբայրն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ստեփանակերտի տունը Շուշիին կպած էր գրեթե ծայրամասում էր, երբ սեպտեմբերի պատերազմը սկսվեց՝ թուրքերը մտել էին թաղամաս, երեխեքը դպրոցում էին, փոքրս մանկապարտեզում էր։

Աղջիկս դասերից հետո պարի խմբակ էր գնացել, դպրոցից դուրս էր եկել, երբ պատերազամը սկսվեց։ Մի քանի ժամ որոնել ենք աղջկաս, մինչև կարողացանք գտնել, հետո իմացանք, որ փողոցում թուրքերի էին տեսել։ Մեր շենքը ռմբակոծվել էր, թուրքերը մտել էին թաղմաս ու բարձրախոսով ասում էին, եթե դուրս չգաք՝ բոլորին կմորթենք։ Հիմա Արարատի Բանավան գյուղում ենք, այստեղ զինվորական զորամաս կա, ամեն անգամ, երբ ուչենիների կրակոցների կամ որևէ այլ ձայն է լսվում՝ երեխաները վախից կուչ են գալիս, մտածոմ են՝ նորից պատերազմ է սկսվել։ Խոստացել էին, որ Կարմիր խաչից հոգեբան կգա, երեխայի հետ կզրուցեն, այդպես էլ ոչ ոք չի եկել», - պատմել է կինը:

Նրա փոխանցմամբ` արդեն գիտեին, որ պիտի դուրս գան Ստեփանակերտից՝ մի օր օդանավակայանում են գիշել, մի օր՝ տատիկ-պապիկի արձանի մոտ։ «Ամեն մեկիս մի հագուստ ենք հասցրել վերցնել, 8 հոգով մի նիվայով հասել ենք Գորիս»։
Կինն ասում է՝ Բանավանում վարձած տունը դատարկ էր, ոչինչ չկար։ Բարի մարդկանց օգնությամբ կարողացել են կենցաղային պարագաներ ձեռք բերել, պետությունից էլ մեծահասակների համար նախատեսված 100 000-ական դրամները ստացել են։ Միայն թե ստացած գումարի մեծ մասը՝ 350 հազար դրամն արդեն տան վարձ են տվել։

«Տան տերը հենց սկզբից ոչ միայն մեկ ամսվա վարձն է վերցրել, այլև 150 հազար դրամ դեպոզիտ պահանջեց, հիմա էլ կրկին 100 000 դրամ վճարել ենք երկրորդ ամսվա համար»,-ասած Մարինեն՝ հավելելով, որ գումարի մնացած մասն էլ գնացել է ուռուցքով հիվանդ ամուսնու դեղերին։

«Առջևում ձմեռ է, ոչ տաքացուցիչ ունենք, ոչ էլ տաք հագուստ, գազի վառարան էինք նվեր ստացել, բայց տան տերը թույլ չի տալիս տեղադրել, հիմա էլեկտրական տաքացուցիչներ են պետք», - նշել է նա:

Մարինեն ու ամուսինը հիմա աշխատանք են փնտրում։ «Ամուսինս նախկին զինվորական է, հիմա էլ ծանր աշխատանք չի կարողանում անել, ոչ շատ ծանր աշխատանք է փնտրում, ես մանկավարժ եմ, Արարատ գյուղում ժամանակավոր աշխատանք են տվել, փոխարինում եմ մեկի, ով առողջական պատճառներով բացակայում է, բայց, գուցե, նա վաղն արդեն աշխատանքի գա ու ես ստիպված եմ լինելու դուրս գալ, հիմնական աշխատանք չի։

Արցախցի Մարինե Գաբրիելյանի 8 հոգանոց ընտանիք արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին