Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են 21-ամյա Վահե Սարգսյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենան, և 30-ամյա Ալեն Աֆրիկյանի վարած մոտոցիկլետը, հաղորդում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:Նրան առաջինը օգնության է հասել Nissan-ի վարորդը, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Մոտոցիկլավարը եղել է սաղավարտով:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Nissan-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի