Պաղեստինի կողմնակիցները Նյու Յորքում այրել են իսրայելական դրոշը՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ, տեղեկացրել է Times of Israel-ը։
Ցուցարարները նաեւ նորից հավաքվել են New York Times թերթի կենտրոնակայանի մոտ եւ շենքի մուտքին կարմիր ներկ լցրել՝ հայտարարելով, որ թերթը լուսաբանում է Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հօգուտ Իսրայելի։