f

Անկախ

Ըստ Բաքվի, Հայաստանը խաղաղություն չի ուզում, քանի որ մերժում է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի առաջարկները


2023 թվականի նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Բաքուն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումը բնաջնջման և հալածանքի սպառնալիքի տակ «ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»։

«Լիովին անհիմն է, որ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի` հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը Հայաստանի վարչապետի կողմից որակվել է որպես «տարածքային հավակնություններ» և «ագրեսիայի նախապատրաստում» Հայաստանի դեմ։ Հենց հայկական կողմն ամբողջովին մերժեց «Արևմտյան Ադրբեջան» համայնքի երկխոսության առաջարկը՝ դրանով իսկ ցույց տալով իր անշահագրգռությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ»,- ընդգծել է Բաքուն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ 44-օրյա պատերազմից հետո հենց Ադրբեջանն է Հայաստանին խաղաղություն առաջարկել՝ հիմնված 5 հիմնարար սկզբունքների վրա, որոնք, ինչպես պարզվեց,  Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու նպատակ ունեին։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը, հրաժարվել խաղաղ հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված պատմական հնարավորությունները՝ Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և համագործակցության տարածքի։  Հուսով ենք, որ Հայաստանը ադեկվատ կերպով կարձագանքի Բաքվի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և մոտ ապագայում խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչերին»,- նշելէ Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանի ԱԳՆ խաղաղություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին